Մատչելի հղումներ

Մինսկի խմբի հայտարարությունը՝ դեկտեմբերի 29-ի իրադարձությունների կապակցությամբ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վինսկոնտին (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հունվարի 9-ին հանդես են եկել հայ-ադրբեջանական հակամարտության մասին հետեւյալ հայտարարությամբ.

՝՝Բաքուն ու Երեւանը շարունակում են 2Օ16 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանից ներխուժում իրականացնելու եւ դրա արդյունքում մարդկային զոհերի հարցում մեղադրել միմյանց։ Հայկական ուժերը դեռեւս շարունակում են իրենց մոտ պահել մարտի ընթացքում սպանված ադրբեջանցի զինծառայողներից մեկի դին՛՛։

Հայտարարությունում ասված է, որ հրադադարի խախտումներն անընդունելի են եւ հակասում են կողմերի միջեւ ձեռք բերված պարտավորություններին, երբ այդ կողմերն են կրում ուժ չկիրառելու ամբողջ պատասխանատվությունը։

՝՝Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հորդորում են խստորեն հարգել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում կնքված պայմանավորվածությունները, այդ թվում` հնարավորինս կարճ ժամկետներում վերջնական տեսքի բերել ԵԱՀԿ-ի` միջադեպերի հետաքննության մեխանիզմը։

Մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել փոխադարձ մեղադրանքները եւ իրականացնել տեղում իրադրությունը կայունացնելուն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները՛՛։

Մինսկի խմբի համանախագահները հայտարարությունը եզրափակում են՝ ցավակցական խոսքեր հղելով զոհված զինվորականների ընտանիքներին եւ բոլոր հայերին ու ադրբեջանցիներին, ՝՝որոնց համար Նոր Տարվա հույսերը մթագնել են անիմաստ կորստի վշտից՛՛։

XS
SM
MD
LG