Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը որոշել է երկրից արտաքսել Ռուսաստանի հետախուզության 35 աշխատակիցների


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սկսում ընդդեմ Ռուսաստանի՝ այս երկրի կողմից ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում հաքերային հարձակումներ իրականացնելու մեղադրանքով։ Որպես պատժամիջոց, ԱՄՆ-ը երկրից վտարում է Ռուսաստանի հետախուզության 35 աշխատակիցների։ ԱՄՆ-ը նաեւ պատժամիջոցներ է սկսում ռուսական հետախուզական երկու ծառայությունների նկատմամբ։

Օբամայի վարչակազմը ցանկանում է, որ պատժամիջոցներն ուժի մեջ մտնեն մինչեւ երեք շաբաթ անց Օբաման կթողնի Սպիտակ տունը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է պատժամիջոցներ սկսելու հարցով ԱՄՆ-ի ծրագրերը։ Ինչպես նախարարության խոսնակ Մարիա Զախարովան է ասել. ՝՝Անկեղծ ասած, մենք արդեն հոգնել ենք ռուս հաքերների մասին տարածվող լուրերից՛՛։ Նրա խոսքերով, Օբամայի վարչակազմն այս արշավը սկսել է դեռեւս կես տարի առաջ՝ փորձելով ուժեղացնել նախագահական ընտրություններում իր նախընտրած թեկնածուի դիրքերը։

՝՝Այժմ՛՛, ասում է նա, ՝՝այդ նպատակին չհասնելու պատճառով, իր ձախողումներն արդարացնելու համար այն փնտրում է արդարացումներ՛՛։

Եթե պատժամիջոցներն այժմ հաջողությամբ մտնեն ուժի մեջ, դեռեւս հայտնի չէ, թե դրանք ինչ ընթացք կունենան, երբ հունվարի 2Օ-ից Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարվի ԱՄՆ-ի նախագահ։

XS
SM
MD
LG