Մատչելի հղումներ

Օբաման հեռանում է բարձրագույն վարկանիշով


Ութ տարի առաջ Միացյալ Նահանգների նախագահ դարձած Բարաք Օբամայի վարկանիշն ԱՄՆ-ի քաղաքացիների շրջանում այսօր էլ կազմում է 59 տոկոս: Սա Միացյալ Նահանգների հեռացող նախագահների բարձրագույն վարկանիշներից մեկն է:

«Եթե կա մեկն, ով լիովին չի հավատում, որ Ամերիկայում հնարավոր է ամեն ինչ, ով կասկածի տակ է դնում մեր հիմնադիրների երազանքները կամ ժողովրդավարության ուժը, այս օրը տալիս է նրանց անհրաժեշտ բոլոր պատասխանները։8 տարի առաջ ասել էր Բարաք Օբաման:

Իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում Օբաման ահաբեկչության դեմ կտրուկ եւ թիրախավորված պայքար էր վարում.

«Այսօր կարող եմ հայտնել Ամերիկայի ժողովրդին եւ աշխարհին, որ Միացյալ Նահանգների հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է Օսամա Բեն Լադենը՝ ալ Քայեդայի առաջնորդը»:

Ամիսներ անց, երբ 2012-ին Սիրիայում սկսվեց քաղաքացիական պատերազմը, Օբաման նախազգուշացրեց Բաշար ալ Ասադին.

«Մեզ համար կարմիր գիծն է քիմիական զենքերի օգտագործումը»:

Սակայն դրանից մեկ տարի անց, երբ Սիրիայում զարին գազի կիրառմամբ 1000 մարդսպանվեց, Օբաման ուժ չկիրառեց Ասադի դեմ:

Իր նախագահության երկրորդ ժամկետում Օբամային հաջողվեց վերականգնել հարաբերությունները Բիրմայի եւ Կուբայի հետ: Հավանայում Օբաման իր խոսքն ուղղեց Կուբայի ժողովրդին.

«Միացյալ Նահանգներն ու Կուբան նման են եղբայրների, ովքեր երկար տարիներ միմյանցից բաժանված են եղել, սակայն որոնց երակներում նույն արյունն է հոսում»:

Իր այցերի ընթացքում նախագահ Օբաման ամենից շատ սիրում է շփվել երիտասարդների հետ.

«Մինչ հարցին պատասխանեմ, կխնդրեի ցույց տալ բոլորիս քո ռեփի հմտությունը: Ռիթմի կարիք կա՞»:

Բարաք Օբամայի խոսքով, թեեւ իր նախագահությունն ավարտին է մոտենում, իր կողմից ստեղծած երիտասարդների համաշխարհային ցանցը դեռ նոր է ոտքի կանգնում:

XS
SM
MD
LG