Բեռլինի Սուրբ Ծննդյան տոնավաճառում ահաբեկչության մեջ կասկածյալ անձը՝ ծագումով Թունիսից Անիս Ամրին Միլանում ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում սպանվել է:
Ինչպես "Ազատություն" ռադիոկայանն է տեղեկացնում, հղում կատարելով իտալական լրատվամիջոցներին, որոնման մեջ գտնվող 24-ամյա Ամրին սկսված փոխհրաձգության ընթացքում բացականչել է «Ալլահու Աքբար» և հրազենային վնասվածք պատճառել ոստիկաններից մեկին: Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, դեկտեմբերի 19-ին Բեռլինում բեռնատարը մխրճվել էր Սուրբ Ծննդյան մարդաշատ տոնավաճառի մեջ, ոստիկանության տվյալներով, 12 մարդ մահացել է, տասնյակները՝ վիրավորվել: