Մատչելի հղումներ

Հալեպն ապրում է իր պատմության ամենածանր օրերը


Հալեպն ապրում է իր պատմության ամենածանր օրերը
please wait

No media source currently available

0:00 0:01:33 0:00

Կիրակի օրը Սիրիայի Հալեպ քաղաքին հասցված օդային հարվածների արդյունքում քաղաքացիական 2Օ անձինք են զոհվել, որոնց մեջ կան երեխաներ։ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերն արդեն գրավել են ապստամբների վերահսկողության տակ գտնվողո արեւելյալ Հալեպի կեսը։ Ռուսաստանն այս հատվածներ է առաքել մարդասիրական օգնություն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարարությունը հրապարակել է տեսագրություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոմեքենաները մուտք գործում արեւելյան Հալեպ, որտեղ դեռեւս շարունակվում են մարտերը կառավարական ու ապստամբ ուժերի միջեւ։

Ռուսաստանի բանակային սպաներից Նիկոլայ Պոնոմարյովի խոսքերով, Ռուսաստանը պաշտպանում է խաղաղ բնակչությանը ու տրամադրում ամեն տեսակի օգնություն։

՝՝Մարդիկ այստեղ պիտի զգան, որ իրենք հարկավոր են ե՛ւ Սիրիայի կառավարությանը, ե՛ւ Ռուսաստանին՛՛, ասում է նա։

Հալեպի իրենց տները լքած քաղաքացիներին կառավարությունն այժմ խրախուսում է վերադառնալ՝ խոստանալով ամբողջ քաղաքն ազատագրել եկող մի քանի շաբաթների ընթացքում։ Արդեն մի քանի հարյուր մարդ վերադարձել է։

Ինչպես բնակիչներից Ֆադիա Հարրոն է ասում. ՝՝Մեր տներն ավերված են, սակայն կարեւորն այն է, որ հաղթում ենք ու վերադառնում՛՛։
Իսկ ապստամբ ուժերի հրամանատարներն ասում են, թե չեն հանձնվելու կառավարական ուժերին։ Եվ դա է պատճառներից մեկը, որ քաղաքացիների շրջանում զոհերի թիվը շարունակում է աճել, որոնց մեջ քիչ չեն զոհված երեխաները։

Սեպտեմբեր ամսից ՝՝Թվիթեր՛՛-ի միջոցով հալեպցի 7-ամյա մի աղջնակ մոր օգնությամբ պարբերաբար պատմում էր ընթացող իրադարձությունների մասին, ում հաղորդումներին հետեւում էր 137 հազար մարդ։ Մի քանի օր առաջ նրանք թողել էին հետեւյալ հաղորդագրությունը. ՝՝Ռմբակոծություններն այնքան են թեժացել, որ ողջ մնալը գրեթե անհնար է։ Սակայն երբ մենք մեռնենք, չմոռանաք մնացյալ 2ՕՕ հազարի մասին՛՛։

Կիրակի օրն աղջնակի ինտերնետային էջը ջնջվել է։

XS
SM
MD
LG