Թրամփը հաղթում է Ինդիանայում ու Քենթաքիում, Քլինթոնը՝ Վերմոնթում
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախնական տվյալների համաձայն հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթում է Ինդիանա եւ Քենթաքի նահանգներում։
Դեմոկրատ Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տանում Վերմոնթում։
Վիրջինիայում առաջ է Քլինթոնը
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում, որտեղ Հիլարի Քլինթընի կողմից փոխնախագահի պաշտոնում ընտրված Թիմ Քեյնը նահանգային սենատի անդամ է, Քլինթընն ունի որոշ առավելություն Թրամփի նկատմամբ։ Չնայած, ասում են փորձագետները, դեռեւս վաղ է եզրակացություն անելու համար։
Վաղ է նաեւ կռահելու համար, թե ով կհաղթի Ջորջիա եւ Հարավային Քարոլինա նահանգներում, որոնք չափազանց կարեւոր են հատկապես Թրամփի համար՝ Սպիտակ տուն տանող ճանապարհին։
Դոնալդ Թրամփը հաղթեց Վեսթ Վերջինիա նահանգում
Ընտրատեղամասերն արդեն փակ են Օհայո, Հյուսիսային Քարոլինա եւ Վեսթ Վիրջինիա, Ջորջիա, Ինդիանա, Քենթաքի, Հարավային Քարոլինա, Վերմոնթ եւ Վիրջինիա նահանգներում։