Մատչելի հղումներ

LIVE BLOG ԱՄՆ-ի նախագահի ընտրություններ - 2016

Հետեւեք Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններին «Ամերիկայի Ձայն»-ի հետ միասին:

Երկու թեկնածուները հավաքած ձայներով այս պահին գրեթե հավասար են

Այս պահին ընտրությունների առաջին տվյալների համաձայն, երկու թեկնածուներն իրենց հավաքած ձայներով գրեթե հավասար են։

Հիլարի Քլինթընը եւ Դոնալդ Թրամփը մինչ այժմ հաղթել են այն նահանգներում, որտեղ արդեն իսկ կանխատեսվում էր նրանց հաղթանակը։ Սակայն այնպիսի կարեւոր նահանգներում ,ինչպիսիք են Ֆլորիդան, Օհայոն, Փենսիլվանիան, Հյուսիսային Քարոլինան եւ Նյու Հեմփշիրը, ընտրատեղամասերը դեռեւս բաց են։


Դոնալդ Թրամփը հաղթել է Ալաբամա նահանգում՝ վաստակելով ընտրական կոլեգիայի 9 ձայն:

Վերջին տվյալներով ընտրական կոլեգիայի ընդհանուր ձայների հարաբերակցությունն է Դոնալդ Թրամփ՝ 76 ձայն, Հիլարի Քլինթոն՝ 75 ձայն:

Ընտրություններում հաղթելու համար թեկնածուները պետք է վաստակեն ընտրական կոլեգիայի 538 ձայներից առնվազն 270-ը:

Այս պահին ընտրական կոլեգիայի ընդհանուր ձայների հարաբերակցությունն է Դոնալդ Թրամփ՝ 67 ձայն, Հիլարի Քլինթոն՝ 75 ձայն:

Ընտրություններում հաղթելու համար թեկնածուները պետք է վաստակեն ընտրական կոլեգիայի 538 ձայներից առնվազն 270-ը:

Հիլարի Քլինթոնը հաղթել է Քոնեկթիկութ ու Ռոդ Այլենդ նահանգներում՝ վաստակելով ընտրական կոլեգիայի 11 ձայն:

բեռնել ավելին

XS
SM
MD
LG