Մատչելի հղումներ

LIVE BLOG ԱՄՆ-ի նախագահի ընտրություններ - 2016

Հետեւեք Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններին «Ամերիկայի Ձայն»-ի հետ միասին:

Դոնալդ Թրամփը հաղթեց Վեսթ Վերջինիա նահանգում

Վիրջինիայում առաջ է Քլինթոնը

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում, որտեղ Հիլարի Քլինթընի կողմից փոխնախագահի պաշտոնում ընտրված Թիմ Քեյնը նահանգային սենատի անդամ է, Քլինթընն ունի որոշ առավելություն Թրամփի նկատմամբ։ Չնայած, ասում են փորձագետները, դեռեւս վաղ է եզրակացություն անելու համար։

Վաղ է նաեւ կռահելու համար, թե ով կհաղթի Ջորջիա եւ Հարավային Քարոլինա նահանգներում, որոնք չափազանց կարեւոր են հատկապես Թրամփի համար՝ Սպիտակ տուն տանող ճանապարհին։

Թրամփը հաղթում է Ինդիանայում ու Քենթաքիում, Քլինթոնը՝ Վերմոնթում

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախնական տվյալների համաձայն հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթում է Ինդիանա եւ Քենթաքի նահանգներում։

Դեմոկրատ Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տանում Վերմոնթում։

Մեկ զոհ, երեք վիրավոր Կալիֆորնիայի ընտրատեղամասերից մեկում

Մեկ մարդ է զոհվել եւ առնվազն երեքը՝ վիրավորել Կալիֆորնիայի Ազուզա քաղաքի ընտրատեղամասերից մեկում արձակված հրազենային կրակի արդյունքում։

Լոս Անջելեսի մարզային ոստիկանության կապիտան Ջեֆ Սկրոգգին ՝՝Լոս Անջելես Թայմս՛՛ թերթին ասել է, որ ոստիկանությունն այժմ որոնում է ծանր զինված առնվազն մեկ անձնավորության։

Իրականացված հարձակման մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Այն տեղի է ունեցել Լոս Անջելեսի ժամանակով ժամը 14-ին։

Ազուսայի ոստիկանությունը քաղաքի բնակիչներին կոչ է արել հեռու մնալ այդ հատվածից ու պատսպարվել ապահով վայրերում։

Դեռեւս չկա հաղորդագրություն այն մասին նաեւ, թե արդյոք ոստիկանության շրջանում կան տուժածներ։

բեռնել ավելին

XS
SM
MD
LG