Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում փորձում են կանխել ընտրական համակարգում էլեկտրոնային հնարավոր հարձակումները


ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի փուլում ՝՝կեղծվող ընտրությունների՛՛, ՝՝քաղաքական գաղտնի լսումների՛՛ մասին ու իրար դատապարտող խոսքերով հայտարարությունները դառնացրել են 2Օ16 թվականի նախագահական մրցապայքարը։

Միչիգանի համալսարանի ավարտական կուրսի ուսանողներից Մեթ Բերնհարդն ասում է, թե իրեն միայն մի հասարակ գրիչ է հարկավոր՝ քվեարկող մեքենայի հիշողությունը խախտելու համար։

Այս մեքենաները պատրաստվել են սրանից 2Օ տարի առաջ։ Քվեարկողների ու քվեարկության արդյունքների մասին տվյալները պահվում են սարքի հետին մասում գտնվող հիշողության քարտի մեջ։

՝՝Նշանակում է, ասում է նա, կարող եք մտնել քվեարկելու համար նախատեսված խցիկ, հանել հիշողության քարթը, այնտեղ դնել համակարգչային վիրուս պարունակող ձեր քարտը՛՛։

Նույն համալսարանի մասնագետներից Ալեքս Հալդերմանն էլ ասում է, որ իրենք նույնիսկ ստեղծել են քվեարկող սարքերի վիրուս։

՝՝Այդ վիրուսը կարող է տարածվել սարքից սարք։ Մեկ սարքից սկսելով՝ այն կարող է տարածվել ամբողջ մարզի, կամ նույնիսկ՝ նահանգի քվեարկության սարքերի ցանցում՛՛։

Նրա խոսքերով, անցած տասը տարիների ընթացքում մեծացել է հաքերային հարձակումների հնարավորությունը։ Հաքերներին հարկավոր չէ գողանալ ձայները, ասում է նա ու հիշեցնում.

՝՝՚2Օ14 թվականին Ուկրաինայում Ռուսաստանի համար աշխատող հաքերները մուտք գործեցին ընտրական հաշվիչ համակարգ ու փորձեցին այնպես անել, որ սարքերը հաղորդեն սխալ տվյալներ։ Այս վտանգը իրատեսական է նաեւ այսօր, մեզ մոտ՛՛։

Ընտրական տեղամասերից մեկի նախագահ Թերի Բըրթոնն նշում է, որ այդ պատճառով իրենց մարզում էլեկտրոնային սարքերից բացի, պահվում է յուրաքանչյուր ընտրողի քվեարկության թղթե կրկնօրինակը։ ՝՝Այս կեպր մենք կարող ենք համեմատել սարքի եւ թերթիկի տվյալները, ասում է նա՛՛։
Սակայն ԱՄՆ-ում էլեկտրոնային սարքերով քվեարկում է ընտրելու իրավունք ունեցողների մեկ քառորդը, առանց քվեաթերթիկների։

Հիմա մասնագետները լուրջ աշխատանքներ են իրականացնում ու կազմակերպչական գործունեություն են ծավալում համակարգչային խախտումները բացառելու նպատակով։ Դրա համար դեռեւս կա մի քանի օր։ Սակայն հիշենք, որ մի շարք նահանգներում ընտրություններն անցկացվում են ավելի վաղ։

XS
SM
MD
LG