Մատչելի հղումներ

Ռուսաստանը երկարաձգում է Սիրիայի Հալեպ քաղաքում օդային գրոհների մորատորիումը


Ռուսաստանը երկարաձգում է Սիրիայի Հալեպ քաղաքում օդային գրոհների մորատորիումը
please wait

No media source currently available

0:00 0:01:21 0:00

Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուցկոյը, ում խոսքերով, ռուսական ու սիրիական ռազմաօդանավերը քաղաքի կենտրոնից արդեն մեկ շաբաթ է գտնվում եմ 1Օ կմ հեռավորության վրա։

Ռմբակոծումները դադարեցնելու մասին տեղեկությունները դեռեւս չեն հաստատվել։ Հայտարարությունը նույնիսկ հակասում է Մեծ Բրիտանիայից գործող Մարդու իրավունքների հարցերով Սիրիայի դիտակ կազմակերպության դիտորդներից ստացված տեղեկություններին։ Կազմակերպությունը հաղորդում է շաբաթ օրը վերսկսված օդային գրոհների մասին։

Այլ հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանի զինված ուժերի խոսնակն ասել է, թե անցյալ շաբաթ ուժի մեջ մտած հրադադարից առաջ հաստատված մարդասիրական վեց ուղիները մնում են բաց նրանց համար, ովքեր ցանկանում են հեռանալ ապստամբների վերահսկողության տակ գտնվող արեւելյալ տարածքներից։

Սակայն Սիրիայի կառավարության ու նրա դաշնակից Ռուսաստանի նկատմամբ տարածված անվստահության մթնոլորտի պատճառով, ըստ տեղից ստացվող հաղորդագրությունների, միայն փոքրաթիվ քաղաքացիներ ու ապստամբներ են օգտվել քաղաքի ավերակներից դուրս գալու հնարավորությունից։

Ըստ մոտավոր հաշվարկների, Հալեպի արեւլքում ներկայումս կա 3ՕՕ հազար քաղաքացի, որոնք տառապում են սննդամթերքի պակասից ու բժշկական օգնության գրեթե բացակայությունից։ Հուլիս ամսվա սկզբից ի վեր այստեղ չի առաքվել օգնություն։

ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ սննդամթերքի ամբողջ պաշարը կարող է լիովին սպառվել մինչեւ այս ամսվա վերջը։

XS
SM
MD
LG