Մատչելի հղումներ

Չեչնիայի ձախողված անկախությունն ու անտեսված պատերազմները


Չեչնիայում 1994-1996թթ և 1999-2000թթ անկախությունը և իսլամական շարժումը ճնշելու նպատակով Ռուսաստանի սկսած պատերազմների մասին վկայություններ չկան: Հանրապետության թանգարանները գրեթե չեն անդրադառնում պատերազմների սկսվելու պատճառներին, դրա հետևանքներին կամ պատասխանատուներին։

Սալամ Շաիպովը չի կարողանում թաքցնել արցունքները, երբ խոսքը գնում է Չեչնիայի անկախության դեմ Ռուսաստանի պատերազմի մասին:

«Մենք սովորական կյանքով էինք ապրում: Քաղաքացիները չգիտեն, թե ինչու՞ սկսվեց առաջին պատերազմը, իսկ երկրորդի ժամանակ պարզապես համատարած անօրինություն էր տիրում»:

Ռուսատսանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունն է կրում Չեչնիայի կենտրոնական փողոցներից մեկը։

Չենչնիայի ազգային թանգարանի ցուցանմուշների շարքում են երկրի ներկայիս ղեկավարի նկարներից մինչև հակառուսական առաջնորդ Ամամ Շամիլի աղոթքի գորգը: Սակայն այնտեղ ոչ մի նմուշ չկա Չեչնիայի պատերազմի վերաբերյալ:

Չեչնիայի ազգային թանգարանի տնօրենի տեղակալ Թամարա Էլբուզդուկաևան ասում է,- «Ինչպես գիտենք, պատմության շուրջ եզրակացություններ կատարելուց առաջ անհրաժեշտ է սպասել: Այս իրադարձությունները վերջերս են տեղի ունեցել և դեռևս շատերը ցավով են անդրադառնում դրանց»:

Թամարա Էլբուզդուկաևայի խոսքերով, տարիներ պահանջվեցին մինչև Ռուսաստանը ընդունեց Խորհրդային Միության առաջնորդ Ստալինի կողմից չեչենների և այլ փոքրամասնությունների երկրից վտարման փաստը:

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հոր՝ Ահմեդ Կադիրովի թանգարանում սակայն մի փոքր պատ կա պատերազմի նկարներով:

Այստեղ չկա բացատրություն պատերազմի, կամ Կադիրովի Ռուսաստանի կողմն անցնելու որոշման մասին։

Թանգարանի աշխատակից Լուիզա Խատուևան ասում է,- «Մենք այստեղ կենտրոնացած ենք մեկ այլ թեմայի վրա, այն է՝ ցույց տալ, թե որքան է բարգավաճել մեր հանրապետությունը»:

Չեչնիայի մայրաքաղաքում պատերազմի հետքեր գրեթե չկան, քանի որ այն վերակառուցվել է Ռուսաստանի ֆինանսավորմամբ:

Ազգային թանգարանի տնօրենի տեղակալի խոսքերով, չեչենները չեն ցանկանում հիշատակել անցյալը, սակայն նրանք պետք է այն իմանան, անցյալի սխալները չկչկնելու համար:

Չեչնիայի ձախողված անկախությունն ու անտեսված պատերազմները
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

XS
SM
MD
LG