Մատչելի հղումներ

Վիրջինիա նահանգը՝ Թրամպ-Քլինտոն պայքարի կռվախնձոր


Republican U.S. presidential nominee Donald Trump and Democratic U.S. presidential nominee Hillary Clinton

Ավելի քան 150 տարի առաջ ԱՄՆ հարավում տեղակայված Վիրջինիա նահանգը քաղաքացիական պատերազմի էպիկենտրոնում էր: Այսօր այն քաղաքական պայքարի կռվախնձոր է դարձել:

Նահանգի Լիզբուրգ բնակավայրն ունի հարուստ պատմական անցյալ: Այն ավանդաբար քվեարկել է հանրապետականների օգտին: Սակայն Քլինտոնի աջակից Քրեգ Գրինի կարծիքով Վիրջինիա նահանգի քաղաքակն դաշտը գնալով փոխվում է։

Գրինը դեմոկրատ ակտիվիստ է հյուսիսային Վիրջինիայի Լոուդոնի շրջանից, որը հայտնի է իր բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ և այդ ոլորտի մասնագետների կենտրոնացմամբ: Գրինը ասում է, որ ժողովրդագրական կազմի փոփոխումը Վիրջինիայում նպաստավոր է դեմոկրատների և խնդրահարույց հանրապետական Թրամփի համար:

Մեկ այլ դեմոկրատների աջակից, ծրագրային ապահովման ինժեներ Սրի Ամուդհանարը Հնդկաստանից ներգաղթել է մոտ 30 տարի առաջ: Նա ասում է, որ երկրում ներգաղթյալների թվի կտրուկ աճն ունի մեծ քաղաքական ազդեցություն:

«Նրանք երդում են տալիս, երբ դառնում են ԱՄՆ քաղաքացիներ: Դա շատ հանդիսավոր և ազդեցիկ մի գործընթաց է, որով բոլորս էլ անցել ենք: Այն մեզ կապում է ամերիկյան արժեքներին, քանզի բոլորը իրավահավասար են այս երկրում»:

Չնայած ժողովրդագրական կազմի փոփոխմանը Դոնալդ Թրամփը չի պատրաստվում զիջել Վիրջինիան: Թրամփի կողմնակիցները վերջերս կազմակերպեցին խոշոր հանրահավաք ի աջակցություն վերջինիս:

«Սա բոլոր ժամանակների համար հզոր շարժումներից մեկն է: Մենք պետք է այն ավարտին հասցնենք», ասել է Թրամփը:

Վերադարձնել Ամերիկայի հզորությունը Թրամփի կարգախոսներից մեկը չափազանց մեծ ազդեցություն է թողել Լիզբուրգից գործարար ու Թրամփի կողմնակից Բրայան Քրոսվայթի վրա:

«Նա ուղիղ մարդ է: Նա ասում է ճշմարտությունն անկախ նրանից, թե դա ձեզ դուր է գալիս, թե ոչ: Նա ասում է այն, ինչ մտածում է», ասում է Քրոսվայթին:

Այսպիսով, Վիրջինիան վերափոխման փուլում է, ուր հինը միախառնվում է նորի հետ: Այստեղ արագորեն աճող բազմազգ բնակչությունը նոր էջ է բացում ամերիկյան պատմության մեջ:

XS
SM
MD
LG