Օբաման օգնություն է առաջարկում Լաոսին ու ցավ արտահայտում նետված միլիոնավոր ռումբերի համար
՝՝Գիտեմ, որ Միացյալ Նահանգներն ունի բարոյական պարտավորություն՝ օգնելու Լաոսին բուժել վերքերը՛՛, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Լաոսում՝ նկատի ունենալով 196Օ-7Օ-ական թվականներին Վիետնամի պատերազմի տարիներին Լաոսը օդային ծանր հարվածի տակ առնելու փաստը։ Այդ տարիներին Լաոսի վրա է նետվել 26Օ միլիոն ռումբ, որոնք միասին կազմում են 2 միլիոն տոննա։