Ֆլորիդան գործուն պայքար է սկսել ընդդեմ զիկայի
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում սկսել են օդանավերով միջատասպան քիմիական նյութեր սփռել՝ զիկա հիվանդությունը տարածող մոծակներին ոչնչացնելու նպատակով։ Ամերիկայում մեծ մտահոգություն է այս հիվանդությունը պատճառում, քանի որ այն մոծակների միջոցով տարածվող միակ հիվանդությունն է, որն առաջ է բերում ի ծնե արատ։