Մատչելի հղումներ

«Սթրաթֆոր». Հանրությունը չի ցանակում, որ Սարգսյանի իշխանությունը շարունակվի, ինչը չի բացառում նրա կառավարության դեմ բողոքների նոր բռնկումը


«Սթրաթֆոր» միջազգային վերլուծական ընկերությունն անդրադարձել է «Սասնա ծռեր» խմբի երկշաբաթյա գործողություններին և Հայաստանում տիրող ներկայիս քաղաքական լարված իրավիճակին, նշելով, որ թեև պատանդառության ճգնաժամը ավարտվել է, երկրի խնդիրները մնացել են:

Հայաստանի ներկայիս իրավիճակը նկարագրող ծավալուն հոդվածում «Սթրաթֆոր»-ի վերլուծաբանները գրում են, որ թեև երկշաբաթյա պատանդառության ավարտից հետո նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 1-ին խոստացավ ազգային համաձայնության կառավարարություն ձևավորել, հույս ունենալով մեղմել բնակչության դժգոհությունը, իշխանությունների դեմ բողոքի ակցիանները շարունակվում են՝ ընդգծելով խնդրի լայն քաղաքական բնույթը:

Վերլուծաբանները նաև անդրադարձել են ապրիլին Լեռնային Ղարաբաղում ռազմակական լարվածության բռնկմանը, նշելով, որ այդ օրերին 1994 թվականի հրադադարից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը ամենամեծ մարդկային կորուստներն ունեցան:

Հոդվածում նշվում է, որ Հայաստանում շատերը կարծում են, որ ապրիլյան բախման շուրջ բանակցությունները մեծ անհաջողություններ են, քանի որ Հայաստանը կգերադասեր ստուստուս քվոյի պահպանումը Լեռնային Ղարաբաղում:

Վերլուծաբանների կարծիքով, չնայած երկշաբաթյա ճգնաժամը հանգուցալուծվեց, Սարգսյանի կառավարության վրա ճնշումները շարունակվում են: Այդ հանրահավանքները կառավարության դեմ անցած մի քանի տարիների ընթացքում իրականացված լայն բողոքի ակցիաների շարունակությունն են:

«Սթրաթֆոր»-ի վերլուծաբանները գրում են, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի բռնկման, պատանդառության ճգնաժամի և վերջին բողոքի ակցիաների արդյունքում հանրությունը չի ցանակում, որ Սարգսյանի իշխանությունը շարունակվի, ինչը չի բացառում նրա կառավարության դեմ նոր բողոքների, հարձակումների կամ բռնությունների հնարավորությունը:

XS
SM
MD
LG