Մատչելի հղումներ

՛՛Էմնըսթի Ինթըրնեշընըլ՝՝ կազմակերպությունը մտահոգությունն է հայտնել Թուրքիայում տիրող իրավիճակի շուրջ


Ամերիկայի Ձայնի Թուրքական ծառայությանը տված հարցազրույցում ՛՛Էմըսթի Ինթըրնեշընըլ՝՝ կազմակերպության Թուրքիայի հարցերով վերլուծաբան Անդրու Գարդնըրը մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայում ձերբակալությունների շղթան կարող է վերածվել երկրի կառավարության շահերը պաշտպանող գործիքի։

՛՛Խնդիրը նրանում է, որ մարդիկ ովքեր օրենքի սահմաններում ընդդիմանում են ղեկավարությանը, կարող են ստեղծված իրավիճակի զոհ դառնալ։ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչները պետք է պատասխանատվության բերվեն, սակայն հետաքննությունը պետք է անցնի թափանցիկ եւ արդար պայմաններում, առանց մարդու իրավունքների հանդեպ ոտնձգությունների կամ դաժանության՝՝։

Նա նշել է, որ Թուրքիայում մահապատժի հնարավոր գործարկումը դեմ է Թուրքիայի սահմանադրությանն ու միջազգային հանրությանը տված խոստումներին ու սկզբունքներին։

՛՛Մեր գլխավոր մտահոգությունը նրանում է, որ այս քողի տակ կարող են պատժվել քաղաքացիական անձիք, որոնք չեն կիսում Թուրքիայի կառավարության հայացքները՝ լրագրողներ, այլախոհներ՝՝։

Նա նշել է, որ գրանցված ձերբակալությունների թիվը փաստում է, որ այս քողի տակ ձերբակալվել են մարդիկ ոչ միայն իրենց գործած օրինազանց քայլերի, այլեւ ՝ քաղաքական հայացքների համար։

՛՛Բոլոր նրանք, ում մեղավոր լինելը ապացուցված չէ պետք է ազատ արձակվեն՝՝։

XS
SM
MD
LG