Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել անօրինական ներգաղթյալների վերաբերյալ Բարաք Օբամայի ներկայացրած ծրագիրը


Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի չորս կողմ և չորս դեմ որոշումը ձախողել է միլիոնավոր չգրանցված ներգաղթյալների արտաքսման հետաձգումը նախատեսող նախագահ Բարաք Օբամայի ծրագիրը։

Օբաման իր հիասթափությունն է հայտնել այդ որոշման վերաբերյալ, ասելով, որ "Վերջին տասնամյակների ընթացքում ներգաղթային համակարգը վատ է գործում, և Գերագույն դատարանի որոշումը հետաճ է ոչ միայն այդ համակարգի, այլև մեր նկրտումների երկիրը կերտելու համար"։

Թեքսասը և 25 այլ նահանգներ դատական հայց են ներկայացրել Օբամայի վարչակազմի նկատմամբ՝ հիմնավորելով, որ ծրագիրը հակասահմանադրական է, քանի որ հակասում է ներգաղթի մասին գործող դաշնային օրենքին։ Սակայն վարչակազմի պնդմամբ՝ նահանգների մեղադրանքը անհիմն է, քանի որ ներգաղթի կարգավորումը դաշնային կառավարության գործունեության շրջանակներում է։

Ավելի վաղ ստորին ատյանի դատարանը Օբամայի ծրագիրը սահմանել էր ոչ իրավաչափ և դատական արգելք նշանակել մինչև Գերագույն դատարանի վճռի կայացումը։

Այժմ ձայների հավասար բաշխվածության պարագայում, ցածր ատյանի դատարանի վճիռը կմնա ուժի մեջ։

XS
SM
MD
LG