Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում քննարկում են զենքի վաճառքի խստացման ուղիները


Օրլանդոյում եկեղեցու զանգերի ղողանջն ազդանշում է, որ «Փալս» գիշերային ակումբում դաժան սպանությունից անցել է ուղիղ մեկ շաբաթ: Ողբերգությունից հետո Միացյալ Նահանգներում կրկին սրվել է զենքի վաճառքը խստացնելու հարցը:

«Մենք ոչինչ չենք արել, բացարձակապես ոչինչ: Բավակա՛ն է տեսնենք անմեղ մարդկանց սպանություններ», - նշում է դեմոկրատ սենատոր Քրիս Մըրփին:

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները 15 ժամ շարունակ անընդմեջ ելույթներ են ունեցել Սենատում՝ պահանջելով հանրապետական մեծամասնությունից քննարկել զենքի վաճառքը խստացնող օրինագիծը:

«Բավական է, բավական: Անցյալի նման ամեն ինչ այլեւս չի կարող շարունակվել», - նշում է սենատոր Քորի Բուքերը:

Հանրապետականները սակայն, կոչ են անում չկենտրոնանալ զենքի վաճառքի վրա:

«Մեզ անհրաժեշտ է «Դաեշ»-ին ծնկաչոք անելու ռազմավարություն, քանի որ հենց այն է ահաբեկիչներ ծնում», - նշում է հանրապետական սենատոր Ջոն Քորնին:

Վերլուծաբանների խոսքով սակայն, օրենսդիր իշխանության մեծամասնությունը կազմող հանրապետականները դժվար թե խստացնեն զենքի վաճառքը:

«Արդյո՞ք զենք կրելու իրավունքը սահմանափակելով են պայքարում ահաբեկչության դեմ: Ամենեւին՝ ոչ», - նշում է Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանը:

Փոլ Ռայանի կարծիքին են նաեւ զենք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները:

«Կարծել, թե զենքի վաճառքի խստացումը կնվազեցնի մահապարտ ջիհադիսների թիվը, նշանակում է ուշադրությունը շեղել իրական խնդրից», - նշել է Հրազենի ազգային ընկերակցության ներկայացուցիչ Քրիս Քոքսը:

Նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է՝ զենքի վաճառքի խստացումը անհրաժեշտ քայլ է՝ մարդկային կյանքեր փրկելու համար:

XS
SM
MD
LG