Մատչելի հղումներ

Վեց նոր ձերբակալություն՝ Բրյուսելում


Բելգիայի ոստիկանությունը 6 մարդ է ձերբակալել՝ նրանց կասկածելով Ամստեդամից Փարիզ ուղեւորվող գնացքում անցյալ տարի հարձակում իրականացնելու փորձեր իրականացնելու մեջ։

Դաշնային դատախազները երկուշաբթի օրը հայտարարել են, որ ձերբակալված անձինք այժմ ենթարկվում են հարցաքննության, եւ որ դատավորն ավելի ուշ կկայացնի նրանց կալանքի տակ պահելու մասին որոշում։

Բրյուսելի ոստիկանությունը հետախուզություն է անցկացրել թաղամասի 6 տներում, սակայն զենք կամ պայթուցիկ որեւէ նյութ չի հայտնաբերել։

Բելգիայում ահաբեկչական հարձակման վտանգը նորից հասավ բարձրագույն մակարդակին այն բանից հետո, երբ իշխանություններն անցած շաբաթ օրը ահաբեկչությանն առնչվող մեղադարնքներ ներակայացրին երեք անձանց դեմ։ Նրանց կասկածում են հասարակական վայրերում ֆուտբոլի առաջնության խաղերը դիտող մարդկանց խմբերի դեմ հարձակումներ ծրագրելու մեջ։ Մինչ այդ, հետախուզության արդյունքում շաբաթավերջին այստեղ 4Օ մարդ էր ձերբակալվել։

Դատախազի գրասենյակն այլ մանրամասնություններ չի հաղորդում նոր ձերբակալված վեց կասկածյալների մասին։

XS
SM
MD
LG