Մատչելի հղումներ

ՄԱԿ. «Դաեշ»-ի վերադարձող զինյալները միջազգային հանրության համար մեծ վտանգ են ներկայացնում


Թեև օդային ռմբակոծումները կրճատել են «Դաեշ» ահաբեկչական խմբավորման նավթի արդյունահանման ծավալները գրեթե 50 տոկոսով, այնուամենայնիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի ներկայացրած զեկույցի համաձայն, խմբավորումը ռազմական առումով չի թուլացել:

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շրջանակներում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը միջազգային համայնքին, զգուշացրել է հակամարտության գոտիներից վերադարձող ահաբեկիչների հնարավոր հարձակումների մասին:

««Դաեշ» ծայրահեղական խմբավորման և դրա գործակիցների առաջացրած վտանգը բարձր է մնում և շարունակում է արտահայտվել տարբեր ձևերով: Իրաքում և Սիրիայում «Դաեշ»-ի ռազմական նահանջը կարող է նշան լինել, որ խմբավորման ահաբեկիչ զինյալները վերադառնում են իրենց երկրներ: «Դաեշ»-ին դեռևս անհրաժեշտ է ռազմավարապես և անդառնալիորեն թուլացնել: Զենքի մեծ հոսքը դեպի խմբավորման տարածքներ մեծ մտահոգություն է առաջ բերում»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթման
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթման

Ֆելթմանը ներկայացնում էր վերջին 4 ամիսներին «Դաեշ»-ի գործողությունների մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի զեկույցը: Զեկույցի համաձայն, 2014 թվականից ի վեր խմբավորումը առաջին անգամ հայտնվել է ֆինանսական ճնշման մեջ, միջազգային օդային ռմբակոծումները կրճատել են դրա նավթի արդյունահանման 30-50 տոկոսը: Խմբավորումը փորձում է գումարի բացը լրացնել բարձր «հարկերի» և հափշտակումների միջոցով: Խմբավորումը նաև որոշակի գումար է ձեռք բերում ոչ միայն Սիրիայի և Իրաքի, այլ հնարավոր է նաև՝ Եմենի և Լիբիայի տարածքից դուրս բերվող անտիկ ապրանքների անօրինական վաճառքից: Զեկույցը շեշտում է այն հանգամանքը, որ «Դաեշ»-ը կարող է փորձել գումար կորզել միջազգային գերիներ առևանգելու և միջազգային ֆոնդերից գումար տեղափոխելու միջոցով, ինչպես նաև, տեղական արժույթը ոսկու վերածելով, գումարներն արտասահման ավելի հեշտությամբ տեղափոխել:

Ֆելթմանը նաև անդրադարձել է «Դաեշ»-ի և դրա հետ փոխկապակցված ահաբեկչական խմբավորումների ներկայացրած համաշխարհային վտանգին՝ վերհիշելով Եվրոպայում իրականացված վերջին հարձակումները:

«Հաշվի առնելով խմբավորման վերջին ժամանակների հետընթացը՝ կարելի է ենթադրել, որ «Դաեշ»-ը փոխում է մարտավարությունը: Նրանք գումարները փոխանցում են հակամարտության տարածքից դուրս գտնվող գործակիցներին, հավանաբար միջազգային մի շարք հարձակումներ կազմակերպելու նպատակով: Անցյալ տարի Փարիզի հարձակումը և մարտին Բրյուսելի հարձակումը ցույց են տալիս, թե ինչ մեծ է վերադարձող զինյալներից սպառնացող վտանգը»:

Նա հավելել է, որ մեծաթիվ անձինք են մեկնում Սիրիա և Իրաք՝ «Դաեշ»-ի խմբավորմանը միանալու համար, հաճախ օգտագործելով անուղղակի ճանապարհներ կամ կեղծված փաստաթղթեր: Զեկույցը ընդգծել է հարավ-արևելյան ասիական երկրների, ինչպես օրինակ Լիբիայի դեմ «Դաեշ»-ի վերադարձող զինյալների առաջացրած վտանգը:

ՄԱԿ. «Դաեշ»-ի վերադարձող զինյալները միջազգային հանրության համար մեծ վտանգ են ներկայացնում
please wait

No media source currently available

0:00 0:02:34 0:00

XS
SM
MD
LG