Վաշինգտոնի ՛՛Նյուզիըմ՝՝ լրագրության թանգարանում կազմակերպված միջոցառումը նվիրված էր 2015 թվականին զոհված լրագրողների հիշատակին։
՛՛ 2015-ը ողբերգական էր լրագրողների համար, այսօր մենք մեկ անգամ եւս կհարգենք իրենց աշխատանքը կատարելիս զոհված լրագրողների հիշատակը՝՝,- նշեց ՛՛Նյուզիըմ՝՝-ի նախագահ Ջեֆրի Հերբսթը։
20 լրագրողների անունները ավելացվեցին ՛՛Նյուզիըմ՝՝ թանգարանի զոհված լրագրողների հուշատախտակին։
Անցյալ տարի 8 լրագրողներ էին զոհվել Ֆրանսիական ՛՛Շառլի Էբդո՝՝ շաբաթաթերթի վրա իրագործված ահաբեկչական հարձակման արդյունքում։
ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը նշեց, որ խոսքի ազատությունը ահաբեկչության դեմ պայքարի ամենագործուն միջոցն է։
ԱՄՆ-ում լրագրողները հաճախ դառնում են, զինված անձանց հարձակման զոհ։
Ինչպես օրինակ լրագրողներ Ալիսոն Փարքըրն ու Ադամ Վորդը։
Վերջիններս սպանվել էին տեղական հեռուստաալիքի համար ուղիղ եթերի ժամանակ։ Նրանց սպանության տեսագրությունը վերջիններիս վրա կրակ արձակողի կողմից այնուհետեւ տեղադրվել էր համացանցում։
Փարքըրի հայրը նշում է, որ իր դստեր մահը եւս մեկ ահազանգ է ԱՄՆ-ում զենքի վաճառքի սահմանափակման օրենքի անհրաժեշտությանն ուղղված։
՛՛ Երանի ես այստեղ լինելու առիթ չունենայի՝՝,- նշել էր սպանված լրագրողի հայրը։