Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կհրապարակի անօդաչու սարքերի միջոցով ռազմական գործողություններում զոհվածների հաշվետվությունը


រ៉ឺម៉ក​កង់​បី​កំពុង​រង់​ចាំ​ដឹក​ភ្ញៀវជាតិ​និង​អន្តរជាតិ​ទៅ​ទស្សនា​​ស្នាដៃ​ថត​រូប​​​ដែល​ត្រូវ​បាន​ដាក់​បង្ហាញ​នៅ​តាម​ទីតាំង​ខុស​ៗ​គ្នា​ក្នុង​រាជធានី​ភ្នំពេញ​កាល​ពី​ថ្ងៃទី​០៦ ខែ​តុលា ឆ្នាំ ២០១៨។(ទុំ ម្លិះ/VOA)
រ៉ឺម៉ក​កង់​បី​កំពុង​រង់​ចាំ​ដឹក​ភ្ញៀវជាតិ​និង​អន្តរជាតិ​ទៅ​ទស្សនា​​ស្នាដៃ​ថត​រូប​​​ដែល​ត្រូវ​បាន​ដាក់​បង្ហាញ​នៅ​តាម​ទីតាំង​ខុស​ៗ​គ្នា​ក្នុង​រាជធានី​ភ្នំពេញ​កាល​ពី​ថ្ងៃទី​០៦ ខែ​តុលា ឆ្នាំ ២០១៨។(ទុំ ម្លិះ/VOA)

Հակաահաբեկչական գործողություններում անօդաչու սարքերի գործածման փաստը հաճախ հերքվել է ԱՄՆ-ի կառավարության կողմից։ Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները շարունակում են պահանջել այս գործողություննեի արդյունքում գրանցված զոհերի հաշվետվությունը։

Օբամայի վարչակազմը խոստացել է հրապարակել 2009 թվականից հետո ամերիկյան անօդաչու սարքերի միջոցով Իրաքում, Աֆղանստանում եւ Սիրիայում գրանցված զոհերի թիվը։

՛՛ Գրանցված զոհերի մասին զեկույցի հրապարակումը մեծ քայլ է դեպի ավելի թափանցիկ գործընթաց, հաշվի առնելով այն փաստը, որ անցյալում ԱՄՆ-ի կառավարությունը անգամ չեր խոստովանում անօդաչու սարքերի գործածման փաստը հակաահաբեկչական գործողություններում՝՝,- հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը։

Սակայն մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները ավելին են պահանջում։

՛՛Կարծում եմ, որ նախագահի վարչակազմը պարտավոր է նաեւ հրապարակել

ռազմական գործողություններում անօդաչու սարքերի գործածման սահմանափակումների մասին զեկույց, այս եղանակով հնարավոր կլինի որոշակիորեն վերահսկել գործընթացը մարդու իրավունքների տեսանկյունից՝՝,- նշում է ՛՛HUMAN RIGHTS FIRST՝՝ կազմակերպության աշխատակից Ռիտա Սիմոնը։

Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամից Ջոն Հենան, ով ծառայել է որպես ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Քլինթընի եւ Ջորջ Բուշի կառավարման տարիներին, նշում է, որ անօդաչու սարքերի գործածումը հակաահաբեկչական պայքարում բավական արդյունավետ է, սակայն այս գործողությունները պետք է հստակ վերահսկվեն։

՛՛Մենք պարտավոր ենք սեփական երկրի անվտանգության համար լուրջ քայլեր ձեռնարկել ՝ միեւնույն ժամանակ չանցնելով մյուսների վնասելու սահմանը՝՝։

Մարտահրավեր որին ԱՄՆ-ը պետք է դիմակայի ապագայում, հաշվի առնելով այն փաստը, որ անօդաչու սարքերի գործածումը ծրագրվում է ավելի ընդլայնել մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։

XS
SM
MD
LG