Մատչելի հղումներ

Թրամփի հաղթանակը փլուզեց Սպիտակ տան մասին Թեդ Քրուզի երազանքը


ted sanders trump
ted sanders trump

Քաղաքական դաշտում նորեկ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հաղթանակ գրանցեց Ինդիանա նահանգի հանրապետականների նախընտրական պայքարում, որից հետո Թրամփի մրցակից Թեդ Քրուզը դադարեցրեց իր ընտրապայքարը։

Ինդիանա նահանգի ընտրություններից հետո, Դոնալդ Թրամփը հանդիսանում է հանրապետականների նախագահության հավանական թեկնածուն՝ դուրս մղելով իր հակառակորդ Թեդ Քրուզին։

՛՛Դեմոկրատները այժմ նախանձում են ինձ, այո նրանք շատ կուզենային իմ տեղում հայտնվել՝՝,- հայտարարել է Թրամփը։

Հակասական Թրամփի հաղթանակը փլուզեց Թեդ Քրուզի երազը Սպիտակ տան մասին։

՛՛ Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ, սակայն ընտրողները ընտրեցին այլ ուղի։ Ես դադարեցնում եմ իմ ընտրարշավը, ծանր սրտով, սակայն ապագայի հանդեպ մեծ լավատեսությամբ՝՝, - հայտարարեց Քուրզը։

Դեմոկրատների ընտրություններում Ինդիանա նահանգում հաղթանակ գրանցեց Բերնի Սանդերսը։

՛՛ Մարդիկ այսօր միացան ինձ պայքարելու ոչ թե վերնախավին, այլ ամերիկյան ժողովրդին ներկայացնող ղեկավարության համար՝՝,- հայտարարեց Սանդերսը։

Սակայն նույնիսկ այս հաղթանակով Սանդերսը բավական հետ է դեմոկրատների առաջատար Հիլարի Քլինթընից, ով դիտարկվում է որպես կուսակցության հավանական թեկնածու։

Վերլուծաբանները հավաստում են, որ Քլինդընը կարող է հաղթել Թրամփին նախագահական ընտրություններում։

՛՛ Թրամփի անկանխատեսելի պահվածքը կարող է այս հաղթանակը դժվար հասանելի դարձնել Քլինթընի համար՝՝,- նշում է քաղաքական վերլուծաբան Ջոն Ֆորթերը։

Թրամփն ու Քլինթընը առաջ են շարժվում միմյանց թիրախի տակ առած։

XS
SM
MD
LG