Մատչելի հղումներ

Օբամա. Մենք ապրում ենք լավագույն ժամանակներ


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչով է դիմել ողջ աշխարհի երիտասարդությանը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչով է դիմել ողջ աշխարհի երիտասարդությանը:

Մենք ապրում ենք պատմության լավագույն ժամանակներում, ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Գերմանիայում՝ Եվրոպայի ժողովուրդներին ուղղված իր ելույթում.

«Մեր բախտը բերել է, մենք ապրում ենք մարդկության պատմության ամենախաղաղ, ամենաբարգավաճ եւ առաջադիմական ժամանակներ: Դա կարող է զարմացնել երիտասարդներին, ովքեր օրեցօր հեռուստատեսությամբ եւ առցանց տխուր պատմությունների են հանդիպում, սակայն, հիշե′ք, որ վերջին մեծ պատերազմը եղել է տասնամյակներ առաջ»:

Օբամայի խոսքով, չնայած լրջագույն խնդիրներին, մարդկությունը համաշխարհային մակարդակով ավելի ազատ է, ավելի առողջ եւ ավելի կրթված, քան երբեւէ պատմության մեջ: Գլոբալ տնտեսության շնորհիվ մեկ միլիարդից ավելի մարդ դուրս է եկել ծայրահեղ աղքատությունից, զարգացող բժշկությունը փրկել է տասնյակ միլիոնավոր կյանքեր եւ նվազեցրել մանկական մահացությունն աշխարհում:

«Աշխարհում երիտասարդների նոր սերունդ է մեծացել, որոնք ճիշտ, ինչպես դուք, միմյանց են կապված տեխնոլոգիաների միջոցով, առաջ են շարժվում իդեալիզմով եւ երեւակայությամբ: Դուք միասին եք աշխատում, նոր նախաձեռնություններ առաջ քաշում, կառավարություններին պատասխանատվության ենթարկում, պաշտպանում մարդու արժանապատվությունը: Եվ եթե դուք ընտրեիք մարդկության պատմության մեջ ծնվելու լավագույն ժամանակը, պայմանով, որ չիմանայիք, թե ինչ ազգության կամ հարստության ընտանիքում կծնվեիք, դուք կընտրեիք ներկա ժամանակը», նշել է Օբաման:

XS
SM
MD
LG