Մատչելի հղումներ

Նախագահական ընտրապայքարը ԱՄՆ-ում թեժանում է


ԱՄՆ-ում նախագահական ընտրապայքարը գնալով թեժանում է։ Նախագահության թեկնածուները փորձում են հնարավորինս բոլոր միջոցներով իրենց կողմը գրավել ընտրողներին փետրվարի 27-ին Հարավային Քարոլինայում կայանալիք ընտրություններին ընդառաջ։

Հանրապետականների առաջատար Դոնալդ Թրամփը հանդես եկավ իր հերթական բարձր հայտարարությամբ, նշելով, որ ինքը միակ թեկնածուն է որին կաշառել հնարավոր չէ։

՛՛Թեդ Քրուզը օրինակ այնքան գումար է վերցրել ամենատարբեր դոնորներից, որ ամբողջովին գտնվում է նրանց վերահսկման ներքո, նույնը կարելի է ասել Ջեբ Բուշի եւ Ռուբիոյի մասին՝՝,- հայտարարել է Թրամփը։

Թրամփը շարունակում է երգիծանքի ենթարկել Ջեբ Բուշին, ով դիմել էր իր, թերեվս ոչ ամենալայն ժողովրդայնություն վայելող եղբոր՝ Ջորջ Բուշի օգնությանը իր վարկանիշը շտկելու համար։

Թեդ Քրուզն էլ փորձում է իր օգտին ծառայեցնել իր հակառակորդների ագրեսիվ հայտարարությունները։

՛՛ Թե՛ Թրամփը եւ թե՛ Ռուբիոն նույն ոճով են հանդես գալիս, նրանց թվում է, որ սեփական ձայնը բարձրացնելով քողարկում են իրենց սխալները՝՝,- հայտարարել էր Քրուզը։

Դեմոկրատ թեկնածուները մինչ օրս փորձել են խուսափել իրար անձնական վիրավորանքներ հասցնելուց, սակայն վերջիններիս ընտրարշավը եվս ավելի ագրեսիվ բնույթ է կրում։

Հիկարի Քլինթընը իհարկե օգտվում է իր ամնուսնու՝ նախկին նախագահ Բիլ Քլինթընի աջակցությունից մատնանշելով, որ Քլինթընի օրոք ԱՄՆ-ի տնտեսությունը ծաղկում էր։

Քլինթընը իր քարոզարշավի հիմնական ուղերձը գնալով ավելի է մոտեցնում իր հակառակորդ Բըրնի Սանդերզի ուղերձին, ով իր՝,,խավերի հավասարություն,, ուղերձով

լուրջ հաղթանակ գրանցեց Քլինթընի հանդեպ Նյու Հեմփշըրի նախնական ընտրություններում։

XS
SM
MD
LG