Մատչելի հղումներ

Հռոմի պապը կոչ է անում Իրանին Մերձավոր Արեւելքում խաղաղություն տարածել


Ռուհանիի այցն Իտալիա եւ Վատիկան Իրանի նախագահ ընտրվելուց հետո Եվրոպա կատարված նրա առաջին այցն է:
Ռուհանիի այցն Իտալիա եւ Վատիկան Իրանի նախագահ ընտրվելուց հետո Եվրոպա կատարված նրա առաջին այցն է:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել Իրանին իր «կարեւոր դերը» օգտագործել` Մերձավոր Արեւելքում խաղաղություն տարածելու եւ ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով: Այս մասին Հռոմի պապն ասել է Վատիկանում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ 40 րոպե տեւած դռնփակ հանդիպման ընթացքում:

Ռուհանիի այցն Իտալիա եւ Վատիկան Իրանի նախագահ ընտրվելուց հետո Եվրոպա կատարված նրա առաջին այցն է: Վերջին անգամ Իրանի նախագահը հանդիպել էր Հռոմի պապին 17 տարի առաջ: Այցի ընթացքում Իրանի նախագահը հանդիպելու է նաեւ Իտալիայի եւ Ֆրանսիայի ղեկավարության հետ: Վերլուծաբանների կարծիքով, այցի նպատակն է Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ընդունված պատժամիջոցները հանվելուց հետո, Իրանի համար ճանապարհ հարթել դեպի էներգակիրների եվրոպական շուկա:

XS
SM
MD
LG