Մատչելի հղումներ

Եվրոպան կրճատում է ներգաղթյալների թիվը


Ամանորին Գերմանիայում տեղի ունեցած միջադեպերից հետո Եվրոպան կարծես փոխում է մոտեցումը ներգաղթյալների նկատմամբ

Հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Գերմանիայի Լայպցիգ քաղաքում՝ կոչ անելով հանդուրժողականություն ցուցաբերել ներգաղթյալների նկատմամբ: Ցույցը կազմակերպվել է ի պատասխան ազգայնական աջակողմյանների բողոքների, որոնք դեմ են Եվրոպայում Արեւելքից ժամանող ներգաղթյալների թվի աճին:

«Այդ մահմեդական ներգաղթյալներն ընդհանրական ահաբեկչական գրոհ են սկսել գերմանացի կանանց՝ սպիտակ շիկահեր կանանց դեմ», - հայտարարել է PEGIDA աջակողմյան կազմակերպության առաջնորդ Տատյանա Ֆեսթերլինգը:

Քյոլնում անցյալ կիրակի գրանցվել էին պակիստանցի, սիրիացի եւ աֆրիկացի ներգաղթյալների վրա հարձակումների դեպքեր, որը ազգայնականները համարում են պատասխան՝ Քյոլնի միջադեպերին: Սակայն, գերմանացի մեծաթիվ կանայք ազգայնականներին չեն աջակցում:

«Այդ խուլիգանները, կանանց իրավունքների մասին չեն էլ մտածում: Նրանք հավաքվում են՝ արտերկրացիներին ծեծելու համար», - ասում է Քյոլնի հակաաջակողմյան կազմակերպության անդամ Էմիլի Միչելսը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը իր կողմից հայտարարել է, որ ներգաղթն անհրաժեշտ է կրճատել.

«Մեզ անհրաժեշտ է պայքարել մարդկանց իրենց տներից փախչել ստիպող պատճառների դեմ: Այդ դեպքում մենք կարող ենք այս տարի զգալի կրճատել փախստականների թիվը, քանի որ մեզ նաեւ անհրաժեշտ է նրանց ինտեգրել: Քյոլնում տեղի ունեցած ահավոր դեպքերից հետո պարզ է դարձել, որ փախստականները պետք է պատրաստ լինեն հետեւել մեր կանոններին եւ հարգել մեր արժեքները»:

Քաոսի եւ բռնության մշակույթի մեջ հասունացած շատ մարդկանց համար դա կարող է ինտեգրման ամենաբարդ մասը լինել:

XS
SM
MD
LG