Հրատարակվել է Բիլլ Քլինթոնի և Թոնի Բլեյերի 1997 թվականի հեռախոսազրույցը
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլլ Քլինթոնի գրադարան-թանգարանի թողարկած նրա և այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ Թոնի Բլեյերի հեռախոսազրույցի փաստաթղթերը հետաքրքիր տեղեկություններ են պարունակում Արևմուտքի, Իրաքի և Հյուսիսային Իռլանդիայի խաղաղության գործընթացի և իշխանուհի Դիանայի մահվան մասին: