Մատչելի հղումներ

Իրանը ցուցադրել է ստորգետնյա հրթիռային մի նոր պահեստ


Իրանի պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել են ՝՝Էմադ՛՛ մակնիշի ճշգրիտ նշանառությամբ հրթիռներ, որոնք, ըստ ԱՄՆ-ի, կարող են կրել միջուկային մարտագլխիկներ, ինչով ոտնահարում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2Օ1Օ թվական որոշումը։

Այս քայլով Իրանը, ըստ վերլուծաբանների, փորձում է գրգռել Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները դադարեցնելու ծրագիր ունեցող ԱՄՆ-ին։

Լեռներում կառուցված ստորգետնյա հաստատության բացման արարողությանը ներկա է գտնվել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին

Վաշինգտոնը հայտարարել է, որ ՝՝Էմադի՛՛ նոր փորձարկումների դեպքում կսկսի նոր պատժամիջոցներ ընդդեմ Իրանի անհատ քաղաքական գործիչների ու գործարարների։

Իրանը կատարում է միջուկային գործարքով ձեռք բերված համաձայնության պայմանները, որոնց համաձայն, պիտի հրաժարվի ատոմային զենք արտադրելու համար անհրաժեշտ նյութերից։ Սակայն Իրանի նախագահ Հասան Ռուհանին անցյալ շաբաթ հրահանգեց երկրի պաշտպանության նախարարին ընդլայնել հրթիռների արտադրության ծրագիրը։

Իրանի Հեղափոխական գվարդիայի փոխհրամանատարն անցյալ շաբաթ հայտարարել էր, թե Իրանի զինապահեստներն ու ստորգետնյա հաստատութուններն այնքան լիքն են, որ այլեւս չգիտեն որտեղ պիտի պահեստավորեն նոր հրթիռները։

XS
SM
MD
LG