Մատչելի հղումներ

Օրեգոնում բողոքավորների մի խումբ գրավել է դաշնային գրասենյակ


ԱՄՆ-ի իշխանությունները փորձում են դաշնային վայրի բնության կենտրոնը զավթած խմբի հետ կարգավորել հակասությունները:
ԱՄՆ-ի իշխանությունները փորձում են դաշնային վայրի բնության կենտրոնը զավթած խմբի հետ կարգավորել հակասությունները:

Շուրջ 100 հոգուց բաղկացած ֆերմերների եւ կառավարության դեմ բողոքողների մի խումբ զավթել է Օրեգոն նահանգում գտնվող վայրի բնության դաշնային կենտրոնի գրասենյակը՝ ի բողոք դաշնային դատավորի վճռի, որով երկու ֆերմերներ հինգ տարվա ազատազրկման էին դատապարտվել 2012-ին դաշնային հողերը հրկիզելու մեղադրանքով:

Խմբի ղեկավարն է Ամոն Բանդին, ում ընտանիքը մեկ այլ սկանդալի կենտրոնում էր գտնվում, երբ իր անասուններին ապօրինի արածելու էր թողել պետական հողերում:

«Մեր շրջանը նախկինում նահանգի ամենահարուստ շրջանն էր, սակայն, քանի որ դաշնային իշխանությունները հակասահմանադրական որոշում ընդունեցին հողերը փակելու մասին, շրջանը տնտեսական անկում է ապրում», - ասում է Ամոն Բանդին:

Դատապարտյալներն ընդունում են, որ հրկիզել են դաշնային հողերը, սակայն, նրանց խոսքով, դա դիտմամբ չեն արել:

XS
SM
MD
LG