Մատչելի հղումներ

Սիրիայի փախստականները՝ ծանր պայմաններում


Ամանորին անսպասելի ցուրտ եղանակի պատճառով Լիբանանում գտնվող սիրիացի փախստականները ծանր վիճակում են հայտնվել: Ձյան եւ ցրտի պայմաններում վրաններում բնակվող փախստականները բարդ խնդրի առջեւ են կանգնել. ինչպես վրանում պահպանել անհրաժեշտ ջերմությունը, որպեսզի գոնե փոքր երեխաներն ու տարեցները չհիվանդանան: Փախստական Աբու Համադայի խոսքով՝ եղած ողջ գումարը ծախսում են վառելիք հայթայթելու համար.

«Մենք պատրաստվում էինք ցրտին, բայց ոչ այս աստիճանի ցուրտ եղանակի: Մինչ կանանց ու երեխաների ժամանումը վառարանը օրը երկու-երեք ժամով էինք միացնում, այժմ այն չենք անջատում, որ երեխաները չմրսեն», - ասում է Համադան:

ՄԱԿ-ի տվյալներով, եղանակային ցուրտ պայմաններում ցրտահարության վտանգի տակ է սիրիացի 195,000 փախստական:

XS
SM
MD
LG