Մատչելի հղումներ

Դաեշի ահաբեկիչները տվել են կենդանի մարդկանցից օրգաններ հեռացնելու արտոնություն


ԱՄՆ-ի զինվորականների ձեռքն են ընկել Դաեշի մի շարք փաստաթղթեր:
ԱՄՆ-ի զինվորականների ձեռքն են ընկել Դաեշի մի շարք փաստաթղթեր:

Միացյալ Նահանգների հատուկ նշանակության ուժերի կողմից Սիրիայում իրականացված գործողությունների ընթացքում ԱՄՆ-ի ձեռքն են ընկել «Իսլամական պետություն» խմբավորման՝ Դաեշի մի շարք պաշտոնական փաստաթղթեր, որոնց վրա հրապարակված են ահաբեկչական պետության հրամանագրերը, հաղորդում է Ռոյթերսը:

Մասնավորապես, Դաեշի այսպես կոչված պաշտոնյաներն ու գիտնականները հավանություն են տալիս կենդանի մարդկանցից բռնի կերպով օրգանների հեռացումը եւ դրանց օգտագործումը մահմեդականների կյանքը փրկելու նպատակով: Ըստ Դաեշի փաստաթղթերի, խնդիր չի համարվում օրգանի հեռացման ընթացքում տվյալ մարդու մահանալու հանգամանքը: Ահաբեկիչների գիտնականներն իրենց որոշումը հիմնավորելու համար նշում են, որ ծայրահեղ դեպքերում ընդունելի է նաեւ մարդակերությունը:

Ըստ փաստաթղթերի, թույլատրելի է բռնի կերպով հեռացնել միայն ոչ մահմեդականների եւ "անհավատների" օրգանները: Ահաբեկչության դեմ պայքարն իրականացնող փորձագետները նշում են, որ Դաեշում բռնի կերպով հեռացնում են ոչ մահմեդականների, շիաների եւ նույնիսկ մահմեդականության ծայրահեղ արմատական ավանդույթներին չհետեւող սուննիների օրգանները:

Հրապարակված փաստաթղթերը մասնագետների մոտ նաեւ մտահոգություն են հարուցում, որ Դաեշի ահաբեկիչները կարող են մարդկային օրգանների ապօրինի վաճառքով զբաղվող ցանցի մաս հանդիսանան:

XS
SM
MD
LG