Մատչելի հղումներ

Միջազգային միջնորդներ. Ղարաբաղի շուրջ ստատուս քվոն անկայուն է դառնում

«Ստատուս քվոն անկայուն է դարձել», - նշված է միջնորդների հայտարարության մեջ:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեսիրը հայտարարել են, որ միասնական են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:

ՄԽ-ի ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկայում նախատեսված բանակցությունները: «Վերջին ժամանակների լարվածության լույսի ներքո, մենք կոչ ենք անում կողմերին վերահաստատել հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը եւ վերջ տալ բանակցությունների միջոցով կարգավորման հեռանկարին լուրջ չվերաբերվելու մասին բոլոր խոսակցություններին», - ասված է հայտարարության մեջ: Միջնորդները կոչ են անում կողմերին ակտիվացնել երկխոսությունը 2016-ին։

«Այս տարվա ընթացքում շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանում արձանագրված լուրջ լարվածության պայմաններում ստատուս քվոն անկայուն է դարձել: Հատկապես քննադատության է արժանի ականանետների եւ ծանր հրետանու օգտագործումը եւ դրանց հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ չկա անմեղ քաղաքացիներին սպանելու կամ վիրավորելու որեւէ արդարացում», - նշված է միջնորդների հայտարարության մեջ:

Ջոն Քերրին, Սերգեյ Լավրովը եւ Հարլեմ Դեսիրը կոչ են արել կողմերին միջոցներ հաստատել, որոնք թույլ կտային նվազագույնի հասցնել հրադադարի խախտման դեպքերը։ Այդ միջոցառումների մեջ է ընդգրկվումԵԱՀԿ-ի կողմից հետաքննություն իրականացնելու հնարավորությունը: ԵԱՀԿ-ի համանախագահները նաեւ ողջունել են գերիների փոխանցման ոլորտում համագործակցելու կողմերի պատրաստակամությունը, նշելով, որ կողմերին անհրաժեշտ է նաեւ աջակցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ փոխվստահության հաստատմանը: Միջազգային միջնորդները նաեւ վերահաստատել են, որ Մինսկի խումբը մնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական շրջանակը:

XS
SM
MD
LG