Մատչելի հղումներ

Բայդենի հայտարարությունը մեծացնում է նախագահի ընտրություններում Հիլարի Քլինթընի հաղթանակի հնարավորությունը


Բայդենի հայտարարությունը մեծացնում է նախագահի ընտրություններում Հիլարի Քլինթընի հաղթանակի հնարավորությունը
Բայդենի հայտարարությունը մեծացնում է նախագահի ընտրություններում Հիլարի Քլինթընի հաղթանակի հնարավորությունը

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ չի պատրաստվում մասնակցել 2016 թվականին կայանալիք նախագահի ընտրություններին: Շատերի համար Բայդենի այս հայտարարությունը ընկալվել է, որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթընի հանդեպ զիջողություն:

Սպիտակ տան Վարդերի այգում նախագահ Օբամայի և իր կնոջ՝ Ջիլլի ուղեկցությամբ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ իր թեկնածությունը չի առաջադրելու 2016 թվականին կայանալիք նախագահի ընտրություններին, այսպիսով վերջ դնելով վերջերս տարածված ասեկոսեներին:

Նույնիսկ այս տարվա մայիսին ուղեղի քաղցկեղի հետևանքով որդու մահից հետո, Բայդենը լիովին չեր հրաժարվել նախագահական ընտրություններում թեկնածությունը առաջադրելու մտքից:

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն իր ելույթում հայտարարեց. «Ինչպես բազմիցս նշել եմ, որդուս մահը սգալու ժամանակահատվածում հնարավոր է, որ նախագահի թեկնածություն առաջադրելու իմ ցանկությունը մարեր: Այժմ կարող եմ ասել, որ այն մարել է:»

Ջո Բայդենի որդու մահվան սուգը ընթացավ ժողովրդի աչքերի առջև:

Բայդենը հայտարարում է. «Իմ կարծիքով միայն նա կարող է իր թեկնածությունը առաջադրել նախագահի ընտրություններում, ով նախ՝ հստակորեն գիտի, թե ինչու պետք է նախագահ դառնա և երկրորդ՝ կարող է նայել ժողովրդին և անկեղծորեն ասել, որ խոստանում է իր սիրտն ու հոգին դնել գործի մեջ:»

Բայդենը հայտարարեց, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածուներին խորհուրդ է տալիս շարունակել նախագահ Օբամայի առաքելությունը:

«Ես չեմ պատրաստվում լռել, եթե նկատեմ, որ այս կուսակցությունը և մեր երկիրը (Ստելլա ջան ամերիկյան ազգ չկա։ Nation ասելով նկատի ունեն երիկիրը, պետությունը ) սխալմամբ փորձեն հեռանալ կամ ջնջել Օբամայի առաքելությունը:»

Դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրությունների թեկնածու Հիլարի Քլինթընը հայտարարել է, որ Բայդենը «բարի մարդ է» և «հրաշալի փոխնախագահ»:

Ու ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, Քլինթընը ակնհայտորեն շահում է Բայդենի ընդունած որոշումից, Դեմոկրատական կուսակցության շրջանակներում մրցակցելով ընդհամենը Բերնի Սանդերսի հետ:

Վերլուծաբան Ջոն Ֆորթիըրի կարծիքով, Դեմոկրատական կուսակցության անդամներից շատերը կհիասթափվեն Բայդենի այս որոշումից:

«Կարծում եմ Հիլարի Քլինթընը լուրջ հակառակորդ չունի: Դեմոկրատական կուսակցությունը նրան հակադրող ուժեղ թեկնածու չունի: Իհարկե Բերնի Սանդերսը որոշ նահանգներում լավ հնարավորություններ ունի, բայց երկրի դրվածքով նա ուժեղ մրցակից չէ»:

Ամերիկյան Ձեռնարկատերերի Համալսարանից American Enterprise հաստատությունից Նորմ Օրնսթինի կարծիքով, նախորդ շաբաթ Քլինթոնի կայուն բանավեճը և Բայդենի հայտարարությունը հաստատեցին առաջատարի նրա կարգավիճակը:

«Քլինթընը ընտրություններում հաղթելու զգալի հնարավորություն ունի: Նա կարող է հեռանալ Օբամայի առաքելությունից, պահպանելով հանդերձ դրական ձեռքբերումները»:

Ջո Բայդենը ասում է, որ փոխնախագահի պաշտոնում իր եղած ժամանակահատվածում շարունակելու է հետևել Օբամայի առաքելությանը:

XS
SM
MD
LG