Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները փախստականների օգնություն տրամադրող խոշորագույն դոնորն է


Միացյալ Նահանգները փախստականներին օգնություն տրամադրող աշխարհի խոշորագույն նվիրատուն է: Սպիտակ տան որոշմամբ ԱՄՆ-ի պետական միջոցներից եւս 400 միլիոն դոլար է հատկացվել, որը տրամադրվելու է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից փախստականների կարիքները հոգալու համար: Այսպիսով, Միայն այս տարի Միացյալ Նահանգները փախստականներին 1,6 միլիարդ դոլարի օգնություն է ուղղել.

«Այսպիսով, Միացյալ Նահանգները այս ճգնաժամի կարգավորման խոշորագույն դոնորն է եւ մենք կշարունակենք ջանքերը՝ ծանր իրավիճակում գտնվողների կարիքները հոգալու նպատակով», - հայտարարել է նախագահ Օբամայի մամլո խոսնակ Ջոշ Ըրնեսթը:

Միացյալ Նահանգները սակայն իր օգնության մեջ չի սահմանափակվի միայն ֆինանսական աջակցությամբ: Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի որոշմամբ՝ 2016-ին ԱՄՆ-ի կողմից մուտքի իրավունք կտրվի ընդհանուր առմամբ 85,000 փախստականների, իսկ 2017-ին այդ թիվն արդեն 100,000 կհասնի: Պատքարտուղար Ջոն Քերրին ընդգծել է, որ փախստականներին օգնություն տրամադրվում է ոչ միայն Միացյալ Նահանգների կառավարության, այլեւ՝ ժողովրդի կողմից.

«Հավատացած եմ, մեր այս քայլը լիովին համապատասխանում է մեր լավագույն ավանդույթներին, որոնք Ամերիկան հռչակում են «հնարավորությունների երկիր» եւ «հույսի փարոս»:

Մինչդեռ, Եվրամիությունում շարունակվում են քննարկումները գաղթականների ճգնաժամի կարգավորման ուղղությունների վերաբերյալ: Այդ խնդիրներն են լինելու այսօր սկսվող Եվրամիության անդամ պետությունների ներքին գործերի նախարարների հերթական հանդիպման օրակարգում:

XS
SM
MD
LG