Մատչելի հղումներ

Թուրք-քրդական բախումները շարունակվում են Դիարբեքիրում


Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում վերջին օրերին սաստկացող բռնությունները շարունակվում են, հնարավորություն չտալով տեղի, առավելապես քուրդ բնակչությանը եւ թուրք ոստիկաններին շունչ քաշել:

Չնայած` դադարեցվել էր պարետային ժամը, որն իշխանությունների կողմից հայտարարվել էր Դիարբեքիրի Սուր ու Սիլվան թաղամասերում, տեղական ոստիկանության հաղորդմամբ, բախումները շարունակվում են եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները շարունակում են հարձակումներ իրականացնել ոստիկանների եւ զինվորականների դեմ: Թուրքիայի անվտանգության ծառայությունների հաղորդմամբ, քուրդ զինյալների կողմից Դիարբեքիրի մոտակայքում պայթեցված ռումբից սպանվել է թուրք երկու ոստիկան:

Դիարբեքիրում շարունակվում են նաեւ բախումները տեղական բնակչության, հատկապես՝ երիտասարդների եւ զինվորականների միջեւ, որոնց ընթացքում զինվորականներ արցունքաբեր գազ են օգտագործում:

Վերլուծաբանների կարծիքով, վերջին երկու ամիսների ընթացքում տեղի ունեցող թուրք-քրդական բախումները լուրջ կասկածի տակ են դնում Թուրքիայում ընդամենը վեց շաբաթից ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու հնարավորությունները:

XS
SM
MD
LG