Մատչելի հղումներ

Սպիտակ տունը հավատացած է, որ Իրանի հետ գործարքը կհաստատվի Կոնգրեսում


Սակայն այդ գործը շատ ավելի դժվար է լինելու Ներկայացուցիչների պալատում, որտեղ հանրապետականները կազմում են մեծամասնություն։ Ու ինչպես Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյներն է ասում, ինքն ամեն ինչ անելու է համաձայնագիրը մերժելու ուղղությամբ։

՝՝Այս գործարքը ավելի վատն է, քան անցնող մեկ տարվա ընթացքում իմ պատկերացրած որեւէ գործարք։ Եվ Ներկայացուցիչների պալատի անդամներին ամեն կերպ դա բացատրելը համարում եմ մեր այսօրվա գլխավոր նպատակը՛՛։


Ներկայացուցիչների պալատի հանրապետականները ներկայումս դեռեւս մի կողմ են դրել բանաձեւը մերժելու հարցը։ Ու ինչպես Բեյներն է ասում, իրենք այժմ քննարկում են նախագահ Օբամայի դեմ դատական գործ հարուցելու հարցը՝ նրան մեղադրելով այն բանի համար, որ Իրանի ու Ատոմային միջազգային գործակալության միջեւ կողմնային գործարքի տեքստերը նա չի ներկայացրել Կոնգրեսին։ Նրանք ասում են նաեւ, թե գործարքն ուսումնասիրելու համար նախատեսված 6Օ օրյա ժամկետը դեռեւս չի սկսվել։

Սակայն Սպիտակ տունը հայտարարում է, թե ժամացույցի սլաքն արդեն սկսել է շարժվել։

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էրընսթի խոսքերով. ՝՝Կոնգրեսի դերը այժմ այն է, որ հաստատի գործարքը ու այն փչացնելու 6Օ օրով ժամանակ տրվել էր նրանց։ Բայց եթե քվեարկությունն անցնի այնպես, ինչպես մենք ենք ուզում, եւ հավատում ենք, որ այդպես էլ լինելու է, Կոնգրեսին տրված ժամանակը ավարտվում է սեպտեմբերի 17ին՛՛։

Իսկ դա նշանակում է, ասում է նա, որ միջազգային համայնքը շուտով կսկսի համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու գործընթաց։

Չնայած գործարքի շուրջ կոնգրեսականների տեսակետները երբեմն տրամագծորեն են տարբերվում միմյանցից, բոլոր կոնգրեսականներն են ընդունում, որ Իրանի հետ միջուկային այս գործարքը Կապիտոլիումում իրենց աշխատանքի ընթացքում ամենահիշարժան գործարքն է լինելու, անկախ նրանից կընդունվի այն, թե՛ կմերժվի։

XS
SM
MD
LG