Մատչելի հղումներ

Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսի «Sinquefield Cup» գերմրցաշարի հաղթող


Chess
Chess

Միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ի Սեն Լուիս քաղաքի «Սինքֆիլդի գավաթ» շախմատային գերմրցաշարում։

Իր այս հաղթանակից մեկ շաբաթ անց, Արոնյանը կմեկնի Բաքու՝ 2015-ի շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով։

Վարկանիշային աղյուսակում դեռևս 11-րդ հորիզոնականը զբաղեցնող գրոսմայստերը նշել է, որ ցավոք շախմատիստները չեն կարող երկրներին օգնել հարթել տարաձայնությունները, սակայն ինքը կփորձի ցույց տալ, որ հարգում է հարևան երկիրը։

2015-ի Շախմատի աշխարհի առաջնությունը կազմակերպվել է Շախմատի աշխարհի ֆեդերացիայի կողմից, այն կընթանա Ադրբեջանի մայրաքաղաքում, սեպտեմբերի 10-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը։

Նշենք, որ Սենթ Լուիսի մրցաշարին մասնակցեցին աշխարհի 10 լավագույն շախմատիստները, որոնց թվում էր նաեւ աշարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Քարսընը, աշխարհի համար 2-րդ շախմատիստ Անանդը՝ Հնդկաստանից, Բուլղարիայից աշխարհի 3-րդ շախմատիստ Տոպալովը, 4-րդ շախմատիստ, ԱՄՆ-ը ներկայացնող Նակամուրան, ինչպես նաեւ Ռուսաստանից Ալեքսեյ Գրիշչուկը, ով համարվում է աշխարի 9-րդ լավագույն շախմատիստը նախորդելով Արոնյանին։

Արոնյանը, ով վերջին շրջանում չեր փայլում, իրեն հատուկ, փայլուն մարտավարությամբ, այս մրցաշարում թերեւս ապացուցեց, որ իր ամենափայլուն հաղթանակները դեռ առջեւում են։

XS
SM
MD
LG