Մատչելի հղումներ

Թուրքիայի նախագահը պահանջում է, որ փախուստի դիմած դատախազները հետ վերադառնան


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան (արխիվային լուսանկար)
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան (արխիվային լուսանկար)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է, որ փախուստի դիմած դատախազներ Զեքերիա Օզը և Ջելալ Քարան հետ վերադառնան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է, որ փախուստի դիմած դատախազներ Զեքերիա Օզը և Ջելալ Քարան հետ վերադառնան:

Ըստ օգոստոսի 12-ին թուրքական ՝՝TRT Haber՛՛ հեռուստաալիքի հայտնած տեղեկությունների, Էրդողանն ասել է, թե ՝ Հայաստանում թաքնվող դատախազները, վաղ թե ուշ պատասխան են տալու իրենց արարքների համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ֆեթուլլա Գյուլեն» շարժմանը մասնակցելու և անօրինական խմբավորումներ կազմելու մեջ մեղադրվող դատախազներ Զեքերիա Օզը և Ջելալ Քարան, թաքնվում են Հայաստանում:

Զեքերիա Օզը և Ջելալ Քարան հետաքննում էին 2013 թվականի, դեկտեմբերի 17-ին Թուրքիայում տեղի ունեցած քաղաքական սկանդալը: Ստամբուլ քաղաքում իրականացված ոստիկանական հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել էին մի քանի տասնյակ անձինք, այդ թվում խոշոր գործարարներ և մի քանի նախարարների որդիներ: Բերման ենթարկվածները մեղադրվում էին կաշառակերության, մաքսանենգության և թմրավաճառության մեջ:

Ոստիկանության հատուկ գործողության ժամանակ ձերբակալվածների թվում էին ներքին գործերի նախկին նախարար Մուամմար Գյուլերի որդի Բարիշ Գյուլերը, էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Քագլայանի որդի Սալիհ Քան Քագլայանը, Ստամբուլի մեջ մտնող Ֆաթիհի քաղաքագլուխ Մուստաֆա Դելիրը, ճանաչված ձեռնարկատեր Ալի Աղաօղլուն և գործածար Ռեզա Զարրաբը: Սկանդալից հետո նախարարները հրաժարական էին տվել։

2014 թվականի Փետրվարին, Թուրքիայի դատախազությունը ձերբակալվածներին ազատ արձակելու որոշում կայացրեց: Ավելի ուշ դատարանը կայացրեց «Turkish Halk Bankasi» բանկի նախկին կառավարիչ Սուլեյման Ասլանից բռնագրավված գումարը հետ վերադարձնելու մասին որոշում։

Հետ վերադարձվեցին նաև ներքին գործերի նախկին նախարար Մուամմար Գյուլերի որդու՝ Բարիշ Գյուլերից առգրավված միջոցները:

XS
SM
MD
LG