Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները կիրականացնի արդարադատություն՝ անկախ Ռուսաստանի քվեից


Ռուսաստանի Դաշնությունը դարձավ միակ պետությունը, որն արգելափակեց Ուկրաինայի երկնքում մալայզիական ինքնաթիռը ոչնչացնողներին պատժելու միջազգային հանրության փորձը: «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Պաուերն ասել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կայացած քվեարկությունն անվստահություն է առաջացնում այդ կառույցի նկատմամբ.

«Մարդիկ տեսան Ռուսաստանի բարձրացրած ձեռքը մի հարցի դեմ, որի շուրջ միավորվել է ողջ աշխարհը՝ քաղաքացիական ինքնաթիռի ոչնչացման մեղավորներին բացահայտման հարցի շուրջ, որը բխում էր մեր բոլորիս շահերից»:

Մալայզիական Բոինգի ոչնչացման գործն ուսումնասիրող միջազգայինդատարան ստեղծելու գաղափարն ըստ էության ընդունվել էր Անվտանգության խորհրդի կողմից եւ կարող էր իրականություն դառնալ, եթե Ռուսաստանի Դաշնությունը չօգտվեր վետոյի իր իրավունքից: Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն իրենց որոշումը մեկնաբանել է լրատվամիջոցների կողմից տրիբունալի վրա հնարավոր ճնշմամբ.

«Արդյոք ի վիճակի՞ է այդ հետաքննությունը դիմակայել լրատվամիջոցներում ագրեսիվ պրոպագանդային, կարո՞ղ է այն դիմակայել քաղաքական պատվերի ճնշմանը»:

Քվեարկությունից հետո հատկապես վիրավորված էր մալայզիական կողմը, որի տրանսպորտի նախարարը մեղադրեց Ռուսաստանին քաղաքացիական ավիացիան վտանգի տակ դնելու մեջ.

«Արդարադատության եւ պատասխանատվության առաքելության աջակցության փոխարեն, մենք վտանգավոր հաղորդագրություններ ենք ուղղում այս սարսափելի հանցանքը կատարողներին»:

Միացյալ Նահանգները սակայն խոստացել է անպատիժ չթողնել ինքնաթիռում գտնվող 298 մարդու սպանությունը.

«Մենք տիրապետում ենք այլ միջոցների, որոնք թույլ կտան իրականացնել արդարադատություն, անկախ եւ վստահելի արդարադատություն, եւ մենք մտադիր ենք օգտվել այդ միջոցներից»:

XS
SM
MD
LG