Մատչելի հղումներ

Տարածաշրջանի ժողովուրդները պատրաստ են համագործակցել


Բրուքինգս հաստատության Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի կենտրոնի տնօրեն

Միացյալ Նահանգները դիտարկում է Հարավային Կովկասը որպես առեւտրի եւ հաղորդակցությունների պոտենցիալ կենտրոն, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը՝ Բրոււքինգս հաստատությունում Հարավային Կովկասին նվիրված նոր հետազոտության շնորհանդեսին:

Դիվանագետի խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում հաղորդակցությունների զարգացմանը եւ տնտեսական կապերի զարգացմանը, ծրագրի մեջ բոլոր երկրների ներգրավման պայմանով.

«Հարավային Կովկասում այդ տեսլականի իրականացման համար անշուշտ անհրաժեշտ է, որպեսզի դրա իրագործմանը մասնակցեն տարածաշրջանի բոլոր երեք երկրները»:

Ռուբինն ընդգծել է, որ տարածաշրջանում ներկայում տիրող իրավիճակը հեռու է բնականոն համարվելուց եւ խորքային բարելավման կարիք ունի.

«Տարածաշրջանում ստատուս-քվոն անընդունելի է ու` ոչ բավարար, ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ, կարծում եմ, Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների իշխանությունների ու ժողովուրդների համար»:

Որպես վերջին տարիների լուրջ ձեռքբերում, դիվանագետը նշել է Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից տարածաշրջանում համաձայնեցված քաղաքականության իրականացումը, ինչը թույլ է տալիս ավելի մեծ արդյունքների հասնել:

Տարածաշրջանային նոր հետազոտության համահեղինակ, Բրուքինգս հաստատության Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի կենտրոնի տնօրեն Ֆիոնա Հիլլզն ավելացրել է, որ տարածաշրջանային համագործակցության հասնելու համար անհրաժեշտ է ամրապնդել ոչ թե պաշտոնական հարաբերությունները, որոնք տարածաշրջանում որոշ կողմերի միջեւ բացակայում կամ սառեցված են, այլ ոչ պաշտոնական՝ քաղաքացիական դիվանագիտությունը: Վերլուծաբանի կարծիքով, տարածաշրջանի ժողովուրդներն ի տարբերություն իշխանությունների, պատրաստ են համագործակցել.

Հարավային Կովկասի բոլոր երեք երկներում մեր հանդիպումների ընթացքում մենք լսեցինք, որ տարածաշրջանի երկրների ժողովուրդները, քաղաքական գործիչներն ու գործարարները ցանկանում են ընտրության տարբերակներ ունենալ: Նրանք չեն ցանկանում զարգացման մեկ տարբերակի գերի դառնալ, այլ փորձում են օգտագործել աշխարհում եղած բոլոր հնարավորությունները:

XS
SM
MD
LG