Մատչելի հղումներ

Ուորլիք. «Վաշինգտոնը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»


Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ աշխատել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ, իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը:

Դեսպանի հաղորդմամբ, ինքը եւ ՄԽ-ի մյուս համանախագահները՝ Իգոր Պոպովը՝ Ռուսաստանից եւ Ջաք Ֆարեն՝ Ֆրանսիայից, հանդիպումներ են այս օրերին անց կացրել Վաշինգտոնում: Մասնավորապես, համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներն են քննարկել ԱՄՆ-ի Պետքարտուղարությունում, ինչպես նաեւ Պաշտպանության նախարարությունում եւ ուղղակի Միացյալ Նահանգների նախագահին ենթարկվող Ազգային անվտանգության խորհրդում:

«Անցած հանդիպումների ընթացքում համանախագահները Վաշինգտոնում Միացյալ Նահանգներից լսել են, որ մենք հավատարիմ ենք, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համագործակցելով, ԼՂ-ի խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու մեր նպատակներին», - գրել է դեսպան Ուորլիքը:

XS
SM
MD
LG