Մատչելի հղումներ

Փախստականների հոսքը դեպի Եվրոպա կտրուկ աճում է


Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում պատերազմներից ու հետապնդումներից խույս տալու կամ ավելի բարվոք կյանք որոնելու նպատակով Միջերկրական ծովով դեպի եվրոպական երկրներ մեկնած փախստականների թիվը գրանցել է ռեկորդային ցուցանիշ։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի խոսքերով, այս վտանգավոր ուղին է կտրել ավելքի քան 137 հազար մարդ։

Միջերկրական ծովով դեպի եվրոպական երկրներ մարդկանց զանգվածային արտահոսքը ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի խոսքերով վերածվել է լուրջ մի ճգնաժամի։ Այս մարդկանց մեծ մասը Եվրոպա է ժամանում ոչ թե տնտեսական ու սոցիալական դրդապատճառներով, այլ ավելի շատ իրենց կյանքը փրկելու նպատակով։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ուիլյալ Սպինդլերն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասել է, թե խարխուլ նավակներով վտանգավոր այս ճամփորդությունները հիմնականում սկսում են Սիրիայից, Աֆղանստանից, Իրաքից, Էրիտրիայից ու Սոմալիից։

՝՝Այս հինգ երկրներից ժամանած մարդիկ Եվրոպայում փախստականի կարգավիճակ ստացողների շարքում ամենաբարձր տոկոսն ունեն։ Եվ այսօր մի կողմից փախստականների ճգնաժամ է, մյուս կողմից՝ ներգաղթի։

Ի դեպ, հունվարից մինչեւ հունիս ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փախստականների թիվն ավելացել է 83 տոկոսով։ Նրանց թիվը, ըստ ՄԱԿ-ի գործակալության, շարունակելու է աճել։

Աճել է նաեւ մահացությունների թիվը։ Այս տարվա ընթացքում ծովում խեղդվել կամ անհետ կորել է 185Օ մարդ, ինչը երեք անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ։

Սինդլերն ասում է, թե Եվրոպան պիտի ամեն ինչ անի այս մարդկանց օժանդակելու համար, քանի որ պիտի կրի պատասխանատվություն այս իրողության համար։

Փախստականների մեծ մասը ափ է իջնում Իտալիայի ու Հունաստանի փոքր գյուղերում ու քաղաքներում, որոնք ունեն նրանց տեղավորելու սահմանափակ հնարավորություններ։ Ընդունման կետերում ծանր պայմաններն էլ ստիպում են նրանց մեծ մասին ի վերջո տեղափոխվել Եվրոպայի այլ երկրներ։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի զեկույցում նշվում է, որ Միջերկրականով Թուրքիայից դեպի Հունաստան ուղով այսօր շատ ավելի մեծ թվով փախստականներ են տեղափոխվում, քան մինչ այժմ գլխավոր համարվող ուղով, որը Հյուսիսային Աֆրիկան կապում է Իտալիայի հետ։

XS
SM
MD
LG