Մատչելի հղումներ

Ակնկալվում է հետաձգել Իրանի միջուկային բանակցությունների վերջնաժամկետը


Համաձայն պաշտոնական աղբյուրների, Միացյալ Նահանգների և Իրանի պատվիրակությունները նախատեսում են մնալ Վիեննայում, քանի որ կարևոր խնդիրներից մի քանիսը դեռ լուծումներ չեն ստացել: Դրանց թվում են Իրանի տարածք ՄԱԿ-ի միջուկային ծրագրի գծով տեսուչների մուտքի թույլատրությունը և Իրանի դեմ պատժամիջոցների հանման ժամանակահատվածը:

«Իրանը կազատվի պատժամիջոցներից՝ միջուկային խնդրում գլխավոր պահանջները անմիջապես կատարելուց հետո: Որքան շուտ Իրանը կկարողանա այդ պահանջները կատարել, այնքան շուտ կազատվի պատժամիջոցներից: Այս պայմանը ամրագրված է պայմանագրում», ասել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը:

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը մեկնել է Իրան խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Նա Վիեննա կվերադառնա երեքշաբթի:

Բանակցությունների տարիներ տեւած գործընթացում գրանցված հետաձգումները հանգեցրել են նրան, որ Իրանը և մի շարք երկրներ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը և Գերմանիան, դեռ բանակցությունների ներկա փուլում են գտնվում:

Որոշ դիվանագետների կարծիքով՝ պայմանագրի ամփոփման իրական վերջնաժամկետը ՝ հուլիսի 9-ն է, ինչից հետո ԱՄՆ-ի Կոնգրեսի պայմանագրի վերանայման ժամանահատվատվածը կտևի 30-60 օր:

ԵՄ-ի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի Վիեննայում շաբաթ օրը հարցազրույցներից մեկում նշել է, որ բանակցությունները միշտ «բարդ բնույթ են կրել» , և որ բանակցող կողմերը կարող են հասնել համաձայնության «ամուր քաղաքական կամք դրսևորելու» դեպքում:

XS
SM
MD
LG