Մատչելի հղումներ

Ամերիկայի Հայկական Համագումարը ցանկանում է բողոքի խաղաղ հանգուցալուծում


Ամերիկայի Հայկական Համագումարը ցանկանում է տեսնել Երեւանում անցնող բողոքի խաղաղ հանգուցալուծում, «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում ասել է Ամերիկայի Հայկական Համագումարի Հոգաբարձուների Խորհրդի համանախագահ Էնթընի Բարսամյանը։ Նախորդ շաբաթ Երեւանում ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում նա համահայկական կարեւորություն ունեցող օրակարգային հարցեր էր քննարկել:

«Ինչպես տեսնում ենք, երկու կողմերն էլ, թե՛ կառավարությունը եւ թե՛ ցուցարարները, խնդրի կարգավորմանը բավականին լուրջ են մոտենում եւ փորձում են սառը գլխով իրավիճակի լուծումներ գտնել», - նշեց Բարսամյանը:

Նրա խոսքով, ողջունելի փաստն այն է, որ բողոքները հիմնականում խաղաղ են ընթացել եւ բոլոր կողմերը հասկանում են ցուցարարների մտահոգությունների էությունը:

«Երկու կողմն էլ լուծումներ են առաջարկում եւ այժմ ընդհանուր հայտարարի հասնելը, հուսամ, սոսկ ժամանակի խնդիր է», - ավելացրեց Բարսամյանը:

Էնթընի Բարսամյանն ավելացրեց, որ իր կարծիքով Հայաստանի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներն անվտանգության ապահովումն ու աշխատատեղերի ստեղծումն է, եւ եթե անվտանգության ապահովման ուղղությամբ լայն աշխատանք է կատարվում, ապա նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացը դեռեւս դանդաղ է ընթանում:

Արման Թարջիմանյան, Վաշինգտոն

XS
SM
MD
LG