Մատչելի հղումներ

Բաղրամյանի ցուցարարներին քաղաքական գործիչներ են միանում


Երևանում հոսանքի բարձրացված սակագինը կասեցնել պահանջող քաղաքացիները բաժանվել են երկու խմբի: Հիշեցնենք, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարների մի մասը մերժել էր ՛՛Ոչ թալանին՛՛ նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի՝ Ազատության հրապարակ տեղափոխվելու առաջարկը և ՛՛Բաղրամյան՛՛, ՛՛Կասեցում՛՛վանկարկելով որոշել էր մնալ պողոտայում։ Ցուցարարների մի մասն էլ ուղևորվել էր ՝՝Ազատության՛՛ հրապարակ, և արդյունքում հիմա Երևանում մեկի փոխարեն երկու թեժ կետ կա: Վաղինակ Շուշանյանը կոչ արեց Բաղրամյան պողոտայում հավաքվածներին գալ Ազատության հրապարակ և այն վերածել վրանային ավանի, քանի որ, նրա խոսքերով, պայքարի տրամաբանությունը դա է հուշում։ Ակտիվիստի խոսքերով, Բաղրամյան պողոտայում սադրիչներ կան, որոնք իրենց քաղաքացիական պահանջը վերածել են քաղաքականի։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էր հայտարարեց, թե ՝՝Ազատության՛՛ հրապարակում գտնվող մարդկանց համար ինքը գլխով է պատասխանատու։

Չնայած երեկոյան լարված իրավիճակին, առճակատում Բաղրամյանում մնացած ցուցարարների և ոստիկանների միջև տեղի չունեցավ: Բաղրամյանում մնացած ցուցարարները մեղադրում էին ՝՝Ազատության՝՝ հրապարակում գտնվողներին դավաճանության մեջ: Բաղրամյանի խաղաղ լուսաբացը խաթարեց միայն ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի այցը, ով, դիմելով ցուցարարներին հայտնեց, որ Կենտրոն և Նորք Մարաշ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում որոշվել է առգրավել ՛՛Սանիտեք՛՛ կազմակերպությանը պատկանող տվյալ պահին Բաղրամյան պողոտայում իբրև սիմվոլիկ բարիկադ ծառայող աղբամանները։ Այս որոշումը բուռն հակազդեցություն առաջացրեց ցուցարարների շրջանում, և ոստիկանները հեռացան: Օրվա ընթացքում Բաղրամյանի ցուցարարներին քաղաքական գործիչներ էին միանում:

Աշոտ Պողոսյան Արամ Վանեցյան

XS
SM
MD
LG