Այս օրերին Քաբուլում լարված մթնոլորտ է ստեղծվել, որի պատճառը երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամն է ու այդ պայմաններում Թալիբանի հարձակումն ընդդեմ խորհրդարանի
Աֆղանստանի խորհրդարանը շաբաթ օրը քվեարկեց ներկա պատգամավորների մանդատը սահմանադրությամբ նախատեսված հինգ տարուց ավելի երկարացնելու օգտին: Քվեարկությունը ստացել էր նախագահ Աշրաֆ Գհանիի աջակցությունը՝ երկրում նոր ընտրությունների բացակայության պայմաններում իրավական վակուում չառաջանալու նպատակով:
Որոշ պատգամավորներ, ինչպես նաեւ փորձագետներ շարունակում են կասկածի տակ դնել այդ ընտրությունների օրինականությունը:
Պատգամավոր Աբդուլ Քադեր Զազաին երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամի պատճառը վերագրում է խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների ընտրական օրենքների բարեփոխման հարցում նախագահ Գհանիի և գլխավոր գործադիր պաշտոնյա Աբդուլա Աբդուլահի միջև հակասություններին:
Նախագահի գրասենյակից հայտնել են, որ խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը կհայտարարվի մեկ ամսվա ընթացքում, ինչին դեմ է արտահայտվել Աբդուլա Աբդուլահի գրասենյակը:
Ստեղծված միասնական կառավարությունը՝ սահմանադրության շրջանակներից դուրս կազմված գործադիր մարմին է: Ընտրություններ անցկացնելու հետաձգումը կարող է կասկածի տակ դնել ամբողջ համակարգի օրինականությունը:
Աֆղանստանի կառավարությունը երկուշաբթի նիստ էր հրավիրել, որի նպատակն էր հաստատել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գհանիի կովմից առաջարկված պաշտպանության նախարարի թեկնածությունը: Թալիբանի զինյալները նիստի ընթացքում խորհրդարանի վրա հարձակում են գործել ՝ շենքի մոտ արձակելով կրակոցներ: Ոստիականության կողմից իրականացված գործողության արդյունքում Թալիբանի վեց զինյալ է սպանվել: Վկաների հաղորդմամբ՝ ինը պայթյուն է որոտացել և շենքից ծուխ բարձրացել: Ռմբակոծման արդյունքում վիրավորվել է 21 մարդ: Օրենսդիրները չեն վնասվել: Պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Թալիբանը։