Մատչելի հղումներ

Սննդամթերքի ներմուծման արգելքը Ռուսաստանում հանգեցրել է գների կտրուկ աճի


Ռուսաստանը կերկարաձգի Արեւմուտքից ռուսական շուկաներ սննդամթերք ներմուծելու արգելքը։ Եվրամիության կողմից Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների երկարաձգման պարագայում, հարկ է նշել, որ սննդամթերքի ներմուծման արգելքը Ռուսաստանում հանգեցրել է գների կտրուկ աճի։

Մոսկվայում, Դոն Հուլիանոս խանութի գովազդը փորձում է շրջանցել ոստիկանության ուշադրությունը հատուկ տեխնոլոգիայի միջոցով, ռուսաստանում արգելված իտալական երշիկեղենի գովազդի վահանակը, ոստիկանության հագուստը ճանաչելով, անմիջապես փոխավում է այլ գովազդի։

Խանութի տեր Ջուլիո Զամփին, փնտրում է նաեւ այլ միջոցներ արեւմտյան ապրանքների ներմուծման արգելքը շրջանցելու համար։

՛՛Մենք զարկ ենք տվել ռուսաստանում իտալական տեխնոլոգիաներով եւ իտալացիների կողմից պատրաստվող մթերքների արտադրությանը՝՝։

Զամպին հավաստում է, որ թեպետ ռուսական ձեռնարկությունները փորձում են արտադրել իտալական մթերքներ, դրանց համը միանգամայն տարբերվում է իտալականից։

Այս կարծիքը սակայն չի կիսում տեղական ՛՛Կոզա Նոստրա՝՝ ձեռնարկության տեր Դանիիլ Սոկոլովը։

Նա նշում է, որ արեւմտյան մթերքների արգելքը մեծապես նպաստել է տեղական արտադրության զարգացմանը։

՛՛ Մեր արտադրած պանիրները ոչնչով չեն զիջում իտալական արտադրության պանիրներին, ցանկացած մեկը ով փորձել է մեր արտադրանքը կհամաձայնի դրան՝՝։

Սոկոլովը հավելում է, որ արգելքի եւվս 10 տարով երկարաձգման դեպքում ռուսաստանյան արտադրողները կկարողանան ստեղծել արեւմտյան չափանիշների համապատասխան ապրանքատեսակներ եւ դա բնավ դրական կանդրադառնա ռուսաստանյան շուկայի զարգացման վրա։

Նշենք, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Աշթըն Քարթըրը Բեռլինյան ֆորումում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ Արեւմուտքը չունի Ռուսաստանի դեմ Սառը պատերազմի վերսկսման միտումներ, եւ որ ներկա տնտեսական պատժամիջոցները Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է։

Մինչդեռ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ դաշինքը կկրկնապատկի իր ուժերի թիվը Արեւելյան Եվրոպայում Ռուսաստանի որդեգրած նոր ռազմավարությանը դիմակայելու նպատակով։

XS
SM
MD
LG