ԱՄՆ Պետքարտուղարության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի համակարգող, դեսպան
Միացյալ Նահանգները շարունակելու է պատերազմն ահաբեկչության դեմ, հայտարարել է Պետքարտուղարության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի համակարգող Թինա Կայդանոուն ներկայացնելով «Ահաբեկչության դեմ պայքարը 2014թ» զեկույցը.
«Մեզ հաջողվել է տարբեր երկրամասերում զարգացնել մեր գործակից երկրների հնարավորությունները: Այո, այս հարցում մենք առաջխաղացում ենք գրանցել»:
Դեսպանը նշեց, որ Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմն աշխարհով մեկ ահաբեկչական գործողություններ է հրահրել: Ահաբեկչության վերաբերյալ զեկույցը արձանագրել է, որ 2014թ. 90 երկրներից մոտ 16.000 օտարերկրյա գրոհային-ահաբեկիչ մուտք էին գործել Սիրիա, ինչը գերազանցում է անցած 20 տարիների ընթացքում ահաբեկիչների ներհոսքը այլ երկրներ:
Հիմնական վտանգը Կայդանոուի խոսքով բխում է Իսլամական պետություն խմբավորումից, որն իր հսկողության տակ գտնվող տարածքներում բռնության դաժան միջոցներ է օգտագործում տեղի բնակչության դեմ: Իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչներն առանձնացել են նաեւ համացանցի օգտագործմամբ.
«Նրանց հաջողվում է եզակի արհեստավարժությամբ օգտագործել լրատվամիջոցները և համացանցով տարածել իրեց կողմից իրականացվող բռնությունները՝ այսպիսով ոչ միայն ահաբեկելով, այլեւ՝ նոր անդամներ հավաքագրելով»:
Ահաբեկչության դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցը, ամերիկյան դիվանագետի խոսքով, կայանում է միասնական միջազգային դաշինքի ստեղծման մեջ.
«Միացյալ Նահանգներին անհրաժեշտ են գործընկերներ, որոնք ի վիճակի են ինչպես մասնակցել միասնական գործողություններում, այդպես էլ՝ դեմ առ դեմ պայքարել ահաբեկիչների դեմ»: