Մատչելի հղումներ

«Կարատել» կոչվող նորաբաց Կիեւյան ռեստորանը ծաղրում է ռուսական քարոզչությունը


«Կարատել» կոչվող Կիեւյան ռեստորանը ծաղրում է ռուսական քարոզչությունը, ինչը պիտակավորում է Ուկրաինայի հեղափոխությունը որպես ֆաշիստական շարժում: Ռեստորանի հիմնադիր Եվգենի Վասիլիեվի խոսքերով՝ դա ռեստորանի կառավարման ծաղրական գաղափարն է:

«Փոխարինելով Ռուսական քարոզչությունը անհեթեթությամբ, մենք փորձում ենք մարդկանց ցույց տալ, որ այնտեղ բայցի ստից ոչինչ չկա»:

Ճաշացուցակի անվանումը՝ «Կեցցե խունտան», գրված է գերմաներենով: Դա այն արտահայտությունն է, որը օգտագործվում է Ռուսաստանի պետական ԶԼՄ-ներում Ուկրաինայի կառավարությանը դիմելիս: «Մինսկի համաձայնագիր» կոչվող մեկ ուրիշ ուտեստը, ինչը կարտոֆիլով ծովատառեխ է, ծաղրում է քաղաքական բանակցությունները, որոնք մինչ օրս Ուկրաինայի հակամարտությանը լուծում չեն առաջարկել: Մինչդեռ մնացած ուտեստները, ինչպիսիք են «խորովված անջատողականները», անցնում են ճաշակի ընդունված սահմանները, Կիեւյան գործարար Յուլիայի կարծիքով ռեստորանի գաղափարը մշակվել է տեղին:

«Եթե երկրում պատերազմ է ընթանում, դա չի նշանակում, որ մենք պետք է փակվենք եւ վատ սպասելիքներ ունենանք»:

Քաղաքագետ Վլադիսլավ Հուհրենեվիչի խոսքերով, Ռուսաստանը վերադառնում է խորհրդային տարիների քարոզչական մեթոդներին: Սակայն, քաղաքագետը երկու կողմերին էլ զգուշացնում է, որ վիրավորանքների օգտագործումը կարող է ակնկալվող խաղաղության հասնելու գործում բարդություններ առաջացնել:

«Եթե մենք ուզում ենք նորից վերամիավորվել, մենք պետք է գանք որոշ համաձայնության: Հետևաբար, ինչքան քիչ ցավ պատճառող վիրավորանքներ միմյանց դեմ օգտագործենք, այնքան ավելի հեշտ կլինի միասին ապրելը»:

Համաձայն «Ամենը սուտ է և հնարավոր» խորագրով Կրեմլի քարոզչության մասին գրքի հեղինակ՝ Պյոտր Պոմերանցեվի, ծաղրերգությունը հզոր հակաքարոզչական գործիք է, սակայն այն նաև օգտագործվում է այնպիսի «նեո-ավտորիտար պետությունների» կողմից, ինչպիսին նա անվանում է Ռուսաստանին:

Պոմերանցեվի խոսքերով, քարոզչությանը հակազդելու միակ միջոցը հանդիսատեսի վստահության ձեռքբերումն ու նրան իրական երկխոսությանը վերադարձնելն է:

Երկիրը կարող է ծաղկել, երբ հասարակությունը ճշգրիտ տեղեկատվություն է ստանում, իսկ նրանք, ովքեր ապրում են ապատեղեկատվության մեջ իրենց գերեզմանն են փորում:

XS
SM
MD
LG